Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Պարմային» և կարողացավ 2։0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ բարելավելով դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Խաղակեսերից յուրաքանչյուրում Ջենարո Գատուզոյի սաները մեկական գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Նախ՝ հանդիպման 32-րդ րոպեին աչքի ընկավ Էլիֆ Էլմասը, ապա 82-րդ րոպեին նեապոլական ակումբի առավելությունը կրկնապատկեց Մատեո Պոլիտանոն՝ ձևակորպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 2։0։ […]
Ավելին
Շարունակվում է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում մրցանակային տեղի համար պայքարող «Լեսթերը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ և անակնկալ կերպով պարտություն կրեց 1։3 հաշվով՝ զրկվելով 2-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունից։ Առաջինը հաջողության հասան տանտերերը։ 13-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Հարվի Բարնսը՝ 1։0։ Դրանից հետո հաջողությունը երես թեքեց «աղվեսներից», քանի որ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» արտագնա խաղում ուժերը չափեց «Կադիսի» դեմ և 2։4 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 28-րդ րոպեին մադրիդյան ակումբը տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Գնդակին մոտեցավ Լուիս Սուարեսը և գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 0։1։ Քիչ անց՝ 35-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը՝ դարձնելով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Բյորնլիին»՝ առավելության հասնելով 2։0 հաշվով։ Խոսելով այս խաղի մասին՝ կարելի է փաստել որ Թոմաս Տուխելի սաները մրցակցին ընդհանրապես աչքի ընկնելու ոչ մի իրական հնարավորություն չտվեցին։ «Կապույտները» ողջ խաղի ընթացքում տիրում էին նախաձեռնությանը, ունեին գնդակին տիրելու հսկայական առավելություն, վտանգավոր գրոհում էին և որ ավելի տպավորչ […]
Ավելին
Interfootball-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի և Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ 32-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը հանդես կգա հունական Սուպերլիգան ներկայացնող «Լամիա» ակումբի կազմում։ «Լամիան» Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։ Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, ընթացիկ մրցաշրջանում Զինեդին Զիդանի թիմն արդեն 8-րդ պարտությունն է կրում բոլոր մրցաշարերի 27 հանդիպումներում։ Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում «սերուցքայինները» պարտվել են ընդամենը 7 խաղում։ Այդ ժամանակ Զիդանի սաները դարձան Լա լիգայի չեմպիոններ՝ վաստակելով 87 միավոր։ Ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալի» դեմ արտագնա խաղում խաղաղ ելք կնքեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով։ Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» այդ արդյունքով թարմացրել է արտագնա հանդիպումներում իր անպարտելիության ռեկորդը Անգլիական բարձրագույն առաջնությունում։ Մանկունյանցիները դրսում չեն պարտվում 18 հանդիպում անընդմեջ՝ տոնելով 13 հաղթանակ։ Հաջորդ արտագնա հանդիպումը Օլե-Գունար Սուլշերի սաները կանցկացնեն «Վեսթ Բրոմվիչի […]
Ավելին
Հունվարի 31-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին երկու բրազիլական ակումբներ «Պալմեյրասն» ու «Սանթոսը»։ Հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերն էլ զգուշավոր տեսք ունեին էին և հետախուզական ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով ճանապարհներ գտնել դեպի մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսի միակ իրական վտանգավոր պահը ստեղծեցին «Պալմեյրասի» ֆուտբոլիստները, երբ Ռաֆայել Վեյգան հայտնվեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Էմիրեյթս» մարզադաշտում ուժերը չափեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կողմերը խաղաղ ելք կնքեցին՝ վաստակելով մեկական միավոր․ արձանագրվեց գոլազուրկ՝ 0։0 հաշիվ։ Առաջին խաղակեսում թիմերից յուրաքանչյուրը 7-ական հարված կատարեց դեպի մրցակցի դարպասը, որոնցից երկուսը՝ դարպասին։ Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսում դարպասին կատարած հարվածների քանակությամբ նույնպես հավասարություն էր տիրում․ կողմերը փոխանակվեցին […]
Ավելին
Կայանում է իտալական Ա սերիայի 20-րդ տուրը, որի շրջանակում «Յուվենտուսը» արտագնա խաղում ուժերը չափեց «Սամպդորիայի» դեմ և կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց համդիպման 20-րդ րոպեին․ Ալվարո Մորատայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան՝ 0։1։ Առաջին խաղակեսի մնացած հատվածն անցավ «բյանկոներիների» փոքր առավելությամբ, սակայն գոլեր չխփվեցին։ Երկրորդ խաղակեսին Անդրեա Պիռլոյի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026