Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում եվրագոտու համար պայքարող «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունեց ընթացին առաջնության միանձնյա առաջատար «Ատլետիկոյին» ։ Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց հյուրերի տարածքային և խաղային առավելությամբ։ Գրանադան գրեթե ոչինչ չկարողացավ անել՝ մրցակցի դարպասին չկատարելով և ոչ մի հարված, իսկ «մատրասայինների» երկու դիպուկ հարվածներն, այնուամենայնիվ, գոլի չվերածվեցին։ Կողմերն ընդմիջման գնացին գոլազուրկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում չեմպիոնական մրցավազքում գտնվող երկու ակումբներ բախվեցին միմյանց․ «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։ Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ Յուրգեն Կլոպի թիմի շոշափելի առավելությամբ, քանի որ գնդակին տիրելու և դեպի դարպասն արված հարվածների քանակով հյուրերն ունեին որոշակի առավելություն, սակայն առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսում ավելի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]
Ավելին
Դեկտեմբերի 23-ին Լա լիգայի 15-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում (0:3) արգենտինացի գոլահար Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում խփեց իր 644-րդ գոլը։ Այս գոլից հետո հայտարարվեց, որ Մեսսին մեկ ամումբի կազմում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով գերազանցեց ֆուտբոլի արքա Պելեի ցուցանիշը․ բրազիլացին «Սանթոսի» կազմում պաշտոնական խաղերում հեղինակել է 643 գնդակ։ Ինչպես տեղեկացնում է AdidasFootball-ի թվիթերյան էջը, […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն ։ Ինչպես հաղորդում է L’Equipe պարբերականը, ֆրանսիացին եղած տարբերակներից նախընտրել է «Բավարիան»։ Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։ «Բավարիան» 22-ամյա պաշտպանի համար «Լայպցիգին» կվճարի 40 մլն եվրո․ այդքան է […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք As-ի էջերից, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հնարավոր է՝ կարիերան շարունակի Լիգա 1-ում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն։ Հարկ է նշել, որ, բացի ՊՍԺ-ից, եվրոպական մի շարք թոփ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես ցանկանում են ֆրանսիացուն տեսնել իրենց շարքերում։ Դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր […]
Ավելին
Լացիոյի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը պատմել է մի անգամ սկզբունքային մրցակից «Ռոմայի» երկրպագուներին հանդիպելու դեպքի մասին։ «Երիտասարդ երկրպագուները կարող են խնդիրներ առաջացնել։ Մի անգամ ընթրիքից հետո ես տուն էի գնում և ճանապարհին հանդիպեցի մի խումբ երկրպագուների, որոնք ինձ սկսեցին հայհոյել, վիրավորել։ Ես որոշեցի չհրահրել կոնֆլիկտ և դրա փոխարեն գնեցի մեկ արկղ գարեջուր։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Tuttosport պարբերականը, «Տորինոյի» կենտրոնական հարձակվող Անդրեա Բելոտին հավանաբար կլքի թուրինյան ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի հարցում, իսկ պայմանագիրը «ցլերի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Հայտնի է, որ իտալացին ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Իրավիճակից ցանկանում է առավելագույնս օգտվել «Միլանը», որը Բելոտիին դիտարկում է որպես […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Բավարիան» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին» և նվաճեց ԱԱԱ-ի գավաթը ։ The Guardian-ը հաղորդում է, որ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Վերջինս կիսաեզրափակչի «Ալ Ահլիի» դեմ խաղում (2:0) դարձավ դուբլի հեղինակ, իսկ եզրափակչում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։ Լավագույնների շարքում երկրորդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն տուգանվել է՝ Իտալիայում կեղծ փաստաթղթեր օգտագործելու պատճառով։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ երկու անձ՝ Համեդ Մամադու Տրաորեն և Մարինա Էդվինգ Կարին Տեխերը, ներկայացել են որպես Դիալոյի ծնողներ և դիմում են ներկայացրել՝ վերամիավորելու իրենց ընտանիքը։ Նրանք ներկայացրել են կեղծ փաստաթղթեր, որոնք, իբրև թե, ապացուցել են […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023