Ուկրաինան գերլարված պայքարում հաղթեց Հյ. Մակեդոնիային🎥

Ուկրաինան գերլարված պայքարում հաղթեց Հյ. Մակեդոնիային🎥

17/06/2021 - 18:54

Եվրո-2020-ի 2-րդ տուրի շրջանակում Ուկրաինայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում մցրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։

Ինչպես և սպասվու էր, հանդիպման մեկնարկն ու ընդհանրապես առաջին խաղակեսի մեծ մասն անցավ Ուկրաինայի հավաքականի բացահայատ առավելությամբ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։

Նախ 29-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեյ Յարմոլենկոն, ապա 34-րդ րոպեին վերջինիս փոխանցումից հետո ուկրաինացիների առավելությունը կրկնապատկեց Ռոման Երեմչուկը։

Երկրորդ խաղակեսում հյուսիսմակեդոնացիները բացարձակ կերպարանափոխված տեսք ունեին և լուրճ ճնշում սկսեցին գործադրել Գեորգի Բուշանի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ով որոշ դրվագներում փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում, 57-րդ րոպեին Իգոր Անգելովսկու սաները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։

Գնդակին մոտեցավ Էգզիյան Ալիոսկին, ում հարվածից հետո Բուշանը կրկին հետ մղեց գնդակը, սակայն Ալիոսկին երկրորդ փորձից կրճատեց հաշիվը։

Խփած գոլից հետո էլ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը փորձում էր ամեն կերպ բեկել հանդիպման ընթացքը և շարունակում էր ունենալ առավելություն, սակայն Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներն ինչ-որ պահից սկսած կրկին հավասարեցրին խաղը։

74-րդ րոպեին արդեն Անդրեյ Շևչենկոյի սաներն էին մոտ աչքի ընկնելուն, սակայն հարվածային դիրքում հայտնված Վիկտոր Ցիգանկովը վրիպեց շատ լավ դիրքից։

84-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկու իրացրած տուգանային հարվածից հետո Հյուսիսային Մակեդոնիանի «պատում» կանգնած կիսապաշտպան Դանիել Ավրամովսկին ձեռքով խաղաց։

Հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Ռապալինին գնաց դիտեց այդ դրվագի տեսակրկնապատկերը և 11-մետրանոց հարված նշանակեց հյուսիսմակեդոնացիների դարպասի։

Նշակետին մոտեցավ Ռուսլան Մալինովսլին, սակայն նրա հարվածից հետո փայլեց Հյուսիսային Մակեդոնիանի հավաքականի դարպասպահ Ստոլե Դիմիտրիևսկին։

Հանդկպման վերջակետը շատ լարված ստացվեց, սակայն Ուկրաինայի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը։

Ասյպսիով, Ուկրաինայի հավաքականը դժվար պայքարում 2:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում, ընթացիկ Եվրոյում վաստակեց առաջին 3 միավորը և C խմբի շրջանակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հյուսկսային Մակեդոնիան էլ 0 միավորով եզրափակում է խումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023