Ինչպես տեղեկացնում է ՈՒեՖԱ-ի պաշտոնական կայքը, կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացվել հետաձգել հաջորդ շաբաթ կայանալիք եվրագավաթային բոլոր հանդիպումները։ Հետաձգվել են Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ», «Բավարիա» – «Չելսի», «Բարսելոնա» – «Նապոլի», «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումները, ինչպես նաև հետաձգվել են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր պատասխան հանդիպումները։ Հետաձգվել են նաև ՉԼ-ի և ԵԼ-ի 1/4 […]
Ավելին
«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը Պարագվայը ներկայացնող «Օլիմպիա Ասունսիոն» ակումբի կազմում մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ տուրի «Դեֆենսա և Խուստիսիայի» դեմ երկրոր տուրի հանդիպմանը։ Խաղն ավարտվել է պարագվայական ակումբի 2։1 հաշվով հաղթանակով։ Խաղի 72-րդ րոպեին տոգոցի հարձակվողը բաց ոտքով հարվածել է մրցակցի ուսին, ինչից հետո անմիջապես հեռացվել է խաղադաշտից։
Ավելին
Մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2020 թվականի խաղարկությունը։ E խմբի շրջանակում այսօր՝ մարտի 13-ին՝ ուշ գիշերը, կայացել է «Գրեմիո» – «Ինտերնասիոնալ» հանդիպումը։ Այս հանդիպումը սկզբունքային մրցակիցների համար մրցաշարի շրջանակում դարձել է առաջինը։ Խաղավերջում երկու կողմերի միջև սկսվել է զանգվածային ծեծկռտուք։ Ամեն ինչ սկսվել է 88-րդ րոպեից, երբ «Գրեմիոյի» կիսապաշտպան Լուսիանոյի և «Ինտերնասիոնալի» պաշտպան Էդենիլսոնի միջև լեզվակռիվ […]
Ավելին
Ինչպես գիտեք COVID-19 վարակը, որն ավելի հայտնի է կորոնավիրուս անվամբ, գրավել է գրեթե ողջ աշխարհը։ Ամբողջ աշխարհում արդեն վարակվել են ավելի քան 100 հազար մարդ։ Արձանագրվել է ավելի քան 4000 մահվան դեպք։ Կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլային աշխարհը պարզապես ճգնաժամի մեջ է։ Չեմպիոնների լիգայի որոշ հանդիպումներ արդեն անց են կացվել առանց հանդիսականների, իսկ որոշներն էլ դեռ […]
Ավելին
«Արսենալը» ակումբի խաղացողներին և աշխատակիցներին կորոնավիրուսի կասկածանքով ուղարկել է 14-օրյա կարանտին: Այսօր՝ մարտի 11-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղն արդեն հետաձգվել է։ Հետաձգման պատճառ է հանդիսացել «Օլիմպիակոսի» և «Նոթհինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի կորոնավիրուսի դրական թեստը, իսկ հույն միլիարդատերը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» – «Օլիմպիակոս» հանդիպման ժամանակ շփման մեջ է եղել «զինագործների» աշխատակիցների […]
Ավելին
Հունական «Օլիմպիակոսի» և անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցերի միջոցով այն բանից հետո, երբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել։ «Վերջերս տարածում ստացած վիրուսն «այցելեց» նաև ինձ։ Ես պարտավոր եմ այդ մասին հայտնել հանրությանը։ Ես ինձ լավ եմ զգում և ձեռնարկում եմ բոլոր […]
Ավելին
Նիգերիական «Նասարավա Յունայթեդի» 22-ամյա ֆուտբոլիստ Չինեմե Մարտինսը մահացել է հերթական հանդիպումներից մեկի ժամանակ ուշագնաց լինելուց հետո։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մարտինսը ուշագնաց է եղել «Կաթսինա Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ։ Խաղացողին հոսպիտալացրել են, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Ըստ աղբյուրի՝ խաղացողին ժամանակին չեն հասցրել հիվանդանոց շտապօգնության մեքենայի խափանման պատճառով։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան»1։0 հաշվով առավելության է հասել «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 81-րդ րոպեին խփել է Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, այդ գոլը թոփ-5 առաջնությունների շրջանակում դարձել է արգենտինացի հարձակվողի 438-րդ գոլը։ Թոփ-5 առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների պայքարում Մեսսին շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, ում հաշվին գրանցվել է 437 գնդակ։ Մեսսին […]
Ավելին
Ինչպես արդեն նշեցինք, «Բոկա Խունիորսը» նվաճել է Արգենտինայի չեմպիոնությունը՝ վերջին տուրում 1։0 հաշվով առավելության հասնելով «Խիմնասիա և Էսգրիմայի» նկատմամբ։ Խաղից առաջ «Բոկայի» հարձակվող Կառլոս Տևեսը մոտեցել և համբուրել է հյուրերի գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնային։ Տևեսն այդ դրվագը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Երբեմն պետք է բախտ որոնել։ Ես գիտեի, որ պետք է համբուրեմն նրան, ինչն […]
Ավելին
Արգենտինայում ավարտվել է հերթական առաջնությունը։ Սուպերլիգայի վերջին՝ 23-րդ տուրից առաջ, առաջնության առաջատարը «Ռիվեր Փլեյթն» էր՝ 1 միավորով գերազանցելով «Բոկա Խունիորսին»։ Վերջին տուրից առաջ «Ռիվերը» պետք է անպայման հաղթանակ տաներ «Ատլետիկո Տուկումանի» դեմ խաղում, սակայն հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Իր հավերժ մրցակցի սայթաքումից օգտվել է «Բոկա Խունիորսը»։ Մայրաքաղաքայաին […]
Ավելին
1 558 559 560 561 562 572

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023