Պաշտոնական.  Նոան նոր պաշտպան ունի

Պաշտոնական. Նոան նոր պաշտպան ունի

09/08/2021 - 21:51

Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել 21-ամյա պաշտպան Էրիկ Ավետիսյանի հետ։

Երիտասարդ ֆուտբոլիսը նախկինում հանդես է եկել նաև «Ուրարտուի», «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» կազմում։

Ավետիսյանը նաև Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի անդամ է եղել, որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։

Հավելենք, որ Էրիկի գործակալը Interfootball-ի «Լեգենդներ» հաղորդաշարի հեղինակ Մոգն է` Հայկ Զաքարյանը։ Interfootball-ի թղթակիցը զրուցել է Մոգի հետ, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Ինչպե՞ս ստացվեց այս գործարքը ։ Ի՞նչ եք ակնկալում նոր մրցաշրջանում Էրիկից ։

Գործարքը կայացավ բավական դրական բանակցությունների արդյունքում ։ Երկար զրուցել ենք «Նոայի» ղեկավարության հետ ու եկել համաձայնության, որի արդյունքում Էրիկն այսօր Հայաստանի փոխչեմպիոնի ֆուտբոլիստ է ։

Ինչպե՞ս կգնահատեք Էրիկի խաղը։

– Էրիկը, ըստ իս, իր սերնդի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ինչի վառ ապացույցն է նրա հիանալի խաղը, մարտունակությունն ու թիմին մեծ օգուտ բերելու անհագ ցանկությունը։ Էրիկն անհավանական արագություն է կարողանում զարգացնել ցանկացած պահի, ինչն իր պտուղները կտա թիմային գեղեցիկ կոմբինացիաներում։ Էրիկին մեծ ապագա է սպասվում ։

Ի՞նչ կասեք «Նոա» ֆուտբոլային ակումբի մասին։

– «Նոան» ապագայի թիմ է` շատ թարմարյուն մոտիվացված ու բարձր պրոֆեսիոնալիզմով։ Միշտ հետևել եմ «Նոայի» հանդիպումներին տրիբունայից, իսկ հիմա էլ ավելի ուշադիր եմ լինելու։
«Նոայում» հավաքված են հրաշալի մարդիկ, մարզիչներ, տնօրեններ, ինչը հաջողության գրավական է։ Ուրախ եմ համագործակցել այս թիմի հետ ու ի սրտե մեծ հաջողություն եմ մաղթում նոր մեկնարկած մրցաշրջանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023