ԱՄՆ երրորդ դիվիզիոնը` ՄԼՍ Նեքսթ Պրոն ներկայացնող «Ինտեր Մայամի II»-ը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթի II»-ին։ Հանդիպման վերջակետը 84-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դրեց Ռոմեո Բեքհեմը` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Նշենք, որ 19-ամյա վինգերը «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի որդին է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 18-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Չիկագո Ֆայրի» նկատմամբ։ «Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով մեծապես նպաստեց իր թիմի հաղթանակին։ 30-ամյա ֆուտբոլիստը 63-րդ րոպեին հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց իր թիմակից Դերիկ Էթիենին, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 1:2։ […]
Ավելին
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայանում է Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցում են «Զենիթն» ու Մոսկվայի «Սպարտակը»։ 29-րդ րոպեին «Զենիթի» հարձակվող Իվան Սերգևը պտտեցրած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը գործարքի հարցում մոտ է վերջնական համաձայնության հասնելուն։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ESPN-ը, այդ տրանսֆերը, հնարավոր է, ձախողվի։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաներն» այժմ ամբողջությամբ կենտրոնացել են «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։ […]
Ավելին
«Բրյուգեի» հարձակվող Շարլ դե Կետելարեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ու նրան ձեռքբերելը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «Միլանը» բանակցություններ է վարել Դե Կետելարեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, […]
Ավելին
Հուլիսի 7-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում Հայաստանի գործող չեմպիոն «Երևանն» ընդգրկվել է C խմբում և կմրցի «Հելվեցիա Լոնդոնի» (Անգլիա), «Պետրովի» (Լատվիա) և «Եվրոպայի» (Ջիբրալթարի) դեմ։ Հանդիպումները կայանալու են օգոստոսի 23-28-ը` Երևանում։ Հավելենք, որ խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում «Երևանը» պայքարը կշարունակի որակավորման հիմնական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «խցնաններին» վճարել է 31.25 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահն ամստերդամցիների ամենաթանկարժեք տրանսֆերը Սեբաստիան Հալերի գործարքն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հենակետային կիսապաշտպան Տայլեր Ադամսին։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Յորքշիրյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է 17 մլն եվրո։ Հաղորդվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ «Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսե Մարչը, ով […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատը» հյուրընկալվելիս մրցեց Հյուսիային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկում տանտերերն ունեին խաղային առավելություն ու արդեն 21-րդ րոպեին Ադենիս Շալայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո «արարատցիները» ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն «Շկենդիային» ամեն անգամ փրկում էր դարպասապահ Կոստադին Զահովը, ով առաջին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատը» հյուրընկալվելիս կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023