Ֆեյենորդն անհավանական հաշվով ջախջախեց Շախտյորին` դուրս գալով ԵԼ 1/4 եզրափակիչ🎥

Ֆեյենորդն անհավանական հաշվով ջախջախեց Շախտյորին` դուրս գալով ԵԼ 1/4 եզրափակիչ🎥

16/03/2023 - 23:38

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Շախտյորի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հոլանդական ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` «հանքափորներին» ջախջախելով 7:1 հաշվով։

Արնե Սլոթի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Օրկան Կյոկչուն ու Ուսամա Իդրիսին, մեկական անգամ էլ աչքի ընկան Սանտիագո Խիմենեսը, Ալիրեզա Ջահանբախշը և Դանիլոն։

«Շախտյորի» միակ գոլը խփեց Կևին Կելսին։

Այսպիսով, «Ֆեյենորդն» դիմակայությունում հադթեց ընդհանուր 8:2 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023