Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Զենիթի» եզրային հարձակվող Մալկոմին։ Կողմերը պայամանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբին վճարել է 60 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` […]
Ավելին
«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի «Պորտուի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Վիշապները» Նիկոյի տրանսֆերի դիմաց «բլաուգրանային» վճարելու են 8 մլն եվրո, որին ավելանալու են տարբեր հավելավճարներ։ «Բարսելոնան» իսպանացի ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է 40% մասնաբաժին։ Բացի դրանից, կատալոնական ակումբն ունենալու է նաև Գոնսալեսին հետ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է տեսանյութ` նվիրված ամենաթանկարժեք 10 հայ ֆուտբոլիստներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բավարիան» մտադիր է ամրապնդել դարպասապահի դիրքը։ Աղբյուրի փոխանցմամբ` հիմնական թեկնածուներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է։ «Ռեկորդ մայսթերի» ղեկավարությունը կապվել իսպանացի դարպասապահի ներկայացուցիչների հետ` իմանալու համար արդյոք վերջինս պատրաստ է համալրել մյունխենյան ակումբի շարքերը, թե` ոչ։ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռևս ապաքինվում է նախորդ տարեվերջին ստացած ոտքի […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը, հնարավոր է, կարիերան շարունակի գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Վերդերի» կազմում։ Ռուս անվանի ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ բրեմենյան ակումբը գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել «երկաթուղայիններին»։ «Վերդերը» գործարքի դիմաց առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն «Լոկոմոտիվը» 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա ակումբից։ Սենեգալցի ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Ալ Նասրը» 31-ամյա ֆուտբոլիստին մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել` տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով։ Կողմերը բանակացություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Դինամո Զագրեբը» «Մաքսիմիր» մարզադաշտում մրցեց ղազախական «Աստանայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «Դինամոն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի կիսապաշտպան Լուկա Իվանուշեչը, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ, մեկ գոլ էլ խփեց Բրունո Պետկովիչը։ Նշենք, որ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովան Բրատիսլավան» Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում հյուրընկալվելիս մրցեց «Զրինսկիի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Սլովանը» հաղթեց 1:0 հաշվով։ Հյուրերին հաղթանակ պարգևեց Շարանի Զուբերուի խփած միակ գոլը։ Նշենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը` դաշտում անցկացնելով 67 րոպե։ Հիշեցնենք, որ «Զրինսկին» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում գոլի հեղինակ է դարձել` իր թիմին 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևելով «Ուրալի» դեմ խաղում։ Հանդիպումից հետո 24-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` գրելով հետևյալը. «1% տաղանդ, 99% տքնաջան աշխատանք»։ Հիշեցնենք, որ Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ է դառնում արդեն […]
Ավելին
Մեկնարկել է Ռուսաստանի գավաթի 2023/24 խաղարկության խմբային փուլը, որի առաջին տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ուրալի» նկատմամբ։ «Երկաթուղայինների» կամզից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանն, ով 46-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և արդեն 49-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` պարգևելով հաղթանակ մոսկովյան ակումբին։ Նշենք, որ 24-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում պաշտոնական խաղերում չորրորդ […]
Ավելին
1 283 284 285 286 287 734

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025