Այսօր` ապրիլի 30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչը։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» (ապրիլի 30, 23:00) «Բորուսիա Դորտմունդ» – ՊՍԺ (մայիսի 1, 23:00) Հավելենք, որ դիմակայությունների պատասխան խաղերը կայանալու են մայիսի 7-8-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Առաջին խաղակեսում կատալոնական ակումբին առաջ մղեց Ֆերմին Լոպեսը, սակայն «չղջիկները» Ուգո Դուրոյի ու Պեպելուի գոլերի շնորհիվ ընդմիջման գնացին հաղթողի դերում։ Նախքան ընդմիջում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով. սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով […]
Ավելին
27 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Լիոնին»։ Այդ պարտությունից հետո Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն անհասանելի դարձավ մրցակիցների համար և առաջնության ավարտից 3 տուր առաջ 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Փարիզյան ակումբի ակտիվում կա 70 միավոր։ «Մոնակոն», 58 միավորով, երկրորդն է, իսկ «Լիոնը» վաստակեց 44 միավոր` բարձրանալով 7-րդ տեղ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական հաղթանակը տարավ` առավելության հասնելով 2:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Յոշկո Գվարդիոլն ու Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 21-րդ գոլն ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ «Զինագործները» փայլուն առաջին խաղակես անցկացրին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Գիլելմո Վիկարիոյի դարպասը. աչքի ընկան Բուկայո Սական, Կայ Հավերցը, իսկ Պիեր Հոյբերգը գրավեց սեփական դարպասը։ Մինչև 64-րդ րոպեն ամեն ինչ Միկել Արտետայի թիմի վերահսկողության տակ էր, սակայն հյուրերի դարպասապահ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հական Չալհանօղլուն։ Սիմոնե Ինձզագիի թիմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականկ նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին կատարեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Տոտենհեմը» սեփական մարզադաշտում կընդունի առաջնության առաջատար «Արսենալին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» տանը մրցում է «Տորինոյի» դեմ։ «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Հական Չալհանօղլուին։ Վերջինս դիպում հարվածով բացեց հաշիվը։ Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց 8-րդ գոլային փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրեց «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» դեմ։ Չնայած «Ինտեր Մայամին» գնդակ բաց թողեց արդեն 1-ին րոպեին, Խերարդո Մարտինոյի թիմը, Լեո Մեսիի գլխավորությամբ, փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:1 հաշվով։ Մեսին հերթական տպավորիչ հանդիպումն անցրացեց և դարձավ դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա արգենտինացին ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում 7 խաղում […]
Ավելին
1 2 3 4 5 1,777

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023