Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։ «Ալ Ֆաթեհի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Աելարայանը, ով 57-րդ րոպեին դիպում հարվածով բացեց հաշիվը։ 31-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25 խաղում դարձել է արդեն 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել աջ պաշտպանի դիրքը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Բայերի» լատերալ Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբի սկաուտները նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս ներկա են եղել լևերկուզենյան ակումբի հանդիպումներին և հետևել հոլանդացի ֆուտբոլիստի խաղին։ 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 40 խաղում դարձել է […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 31-րդ տուրում «Գոու Ըհեդ Իգլսին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթելուց հետո «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնել Սլոտը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է գլխավորել «Լիվերպուլը». «Հուսով եմ` «Ֆեյենորդն» թույլ կտա ինձ տեղափոխվել «Լիվերպուլ»։ Դա հսկայական քայլ առաջ կլինի ինձ համար։ Ակումբների միջև բանակցություններ են ընթանում. ես դեռ այստեղ եմ և սպասում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բոկա Խունիորսի» կազմում։ Արգենտինական ակումբը Կոպա Սուդամերիկանայի խմբային փուլի 3-րդ տուրում արտագնա խաղում 2-4 հաշվով պարտվեց «Ֆորտալեզային» (Բրազիլիա)։ Բալեկյանը «Բոկայի» կազմում փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և 84-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել իր թիմակից Կևին Սենոին, ով խփեց հանդիպման վերջին գոլը։ 2024 թ. մրցաշրջանում […]
Ավելին
Խավին կշարունակի զբաղեցնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ 44-ամյա մասնագետն ու «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան այդ մասին հայտնել են ապրիլի 25-ին հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։ Խավին, Լապորտան և ակումբի սպորտային տնօրեն Դեկուն ապրիլի 24-ին երկար բանակցություններ են վարել։ Կողմերը հասել են համաձայնության և որոշել, որ մարզիչը պետք է շարունակի աշխատանքը։ […]
Ավելին
Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ֆերենցվարոշը» արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նիերդհազայի» նկատմամբ։ «Ֆերենցվարոշի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ և 89-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ 22-ամյա ֆուտբոլիստը Բուդապեշտը ներկայացնող ակումբ տեղափոխցելուց հետո երկրորդ գոլը խփեց։ «Ֆերենցվարոշը» դուրս եկավ Հունգարիայի գավաթի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում առաջնության հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Շեֆիլդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել արդեն 92 գոլ և սահմանել հակառեկորդ։ OptaJoe-ն գրում է, որ 1995/96 մրցաշրջանից հետո, երբ Պրեմիեր լիգայում հանդես է գալիս 20 ակումբ, «Շեֆիլդը» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանում 90 և […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 3:2 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ «Ցլերի» կազմից փայլեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպման ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ վիճակագրություն գրանցեց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Խաղաժամանակ – 86 րոպե Գոլ – 1 Գոլային փոխանցում – 1 Գնահատականն` ըստ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Շեֆիլ Յունայթեդի» դեմ։ Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» 4:2 հաշվով կամային հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի ավագ և առաջատար Բրունու Ֆերնանդեշը, ով իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Ռասմուս Հոյլունին։ […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները։ «Յուվենտուսը», չնայած կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լացիոյին» պարտվեց 1:2, ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ «Բյանկոներիները» առաջին խաղում հաղթել էին 2:0։ Պատասխան խաղում վճռորոշ դարձավ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկի խփած գոլը։ Թուրինյան ակումբը մրցաշարի եզրափակիչում մրցելու է «Ատալանտայի» դեմ, որն ընդհանուր դիմակայությունում 4:2 […]
Ավելին
1 3 4 5 6 7 1,777

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023