«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ ծանր վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ֆրանսիացի կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Տոլիսոյի ձախ ոտքի ազդրի քառագլուխ մկանի ջլերից մեկը պատռվել է։ Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա կիսապաշտպանը փետրվարի 19-ին հաջողությամբ վիրահատվել է։ Սպասվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Պարի Սեն Ժերմենի» կենտրոնական հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում ֆրանսիական ակումբը 1։4 հաշվով արտագնա խաղում առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Այդ խաղում 22-ամյա ֆրանսիացին դարձավ հեթ տրիկի հեղինակ։ Լավագույնի կոչմանը Մբապեից բացի հավակնում էին նաև Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Էրլինգ Հալանդը […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպա լիգայի թվիթերյան էջից, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է մրցաշարի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։ Պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, իսկ մանկունյական ակումբն այդ խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստի հետ լավագույնի տիտղոսին էին հավակնում էին նաև Մունաս Դաբուրը […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Բրագայի» դեմ առաջին խաղի ժամանակ (0:2) «Ռոմայի» միանգամից երկու ֆուտբոլիստներ վնասվածք ստացան և ստիպված էին փոխարինվել։ Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց կիսապաշտպան Բրայան Քրիստանտեն փոխարինվեց, իսկ 53-րդ րոպեին արդեն՝ պաշտպան Ռոջեր Իբանյեսը, որոնց մասնակցությունը կասկածի տակ է իտալական Ա սերիայի 23-րդ տուրի՝ «Բենևենտոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է Football […]
Ավելին
Եվրոպա լիգայի շրջանակում ավարտվեցին 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցից ամենահետաքրքիրը կայացավ «Բոսյել» մարզադաշտում, որտեղ բելգիական «Անտվերպենը» մրցեց Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում շոնտլանդական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, իսկ 38-րդ րոպեին Ջո Արիբոյի խփած գոլի շնորհիվ առաջ էր անցել հաշվի մեջ։ «Անտվերպենի» ֆուտբոլիստները, ովքեր առաջին կեսի մեծ մասում հիմնականում պաշտպանվում […]
Ավելին
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին վերլուծել է Եվրապա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում «Ցրվենա Զվեզդայի» դեմ (2:2) առաջին հանդիպումը, ինչպես նաև խոսել է առաջիկայում կայանալիք «Ինտերի» դեմ հանդիպման մասին։ «Մենք տուն ենք վերադառնում առանց արժանի հաղթանակի․ մենք չկարողացանք պահպանել այն։ Մենք պարտավոր ենք ավելի լավ խաղալ, երբ մրցակիցը 10 ֆուտբոլիստով է և ազատ գոտիներ չստեղծել նրանց […]
Ավելին
Շարունակվում է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/16 փզրափակչի շրջանակում «Արսենալը» մրցեց «Բենֆիկայի» դեմ ։ Հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, սակայն տանտիրոջ կարգավիճակ ուներ պորտուգալական ակումբը։ Առաջին խաղակեսում լոնդոնցիները տիրում էին գնդակին, սակայն վտանգավոր գրոհների և դարպասի ուղղությամբ հարվածների առումով խաղադաշտում գրեթե հավասարություն էր տիրում, իսկ դիպուկ հարվածներով տանտերերն ունեին առավելություն՝ 4 դիպուկ հարված դարպասին, «զինագործների»՝ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Գրանադան» «Նուևո Լոս Կարմենես» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Անդալուսական ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և միանգամից երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ՝ 19-րդ րոպեին Յանխել Էրերան բացեց խաղի հաշիվը, ապա՝ 21-րդ րոպեին Քենեդին կրկնապատկեց այն։ 29-րդ րոպեին նեապոլիտանական ակումբը քիչ էր մնում մեկ գնդակ հետ բերեր, սակայն Էլիֆ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում շվեյցարական «Յանգ Բոյսը» Բեռնում մրցեց «Բայերի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին և նախքան ընդմիջման գնալը 3 անգամ գրավեցին Լևերկուզենից ժամանած հյուրերի դարպասը։ Գոլերը գրանցվեցին 3-րդ, 19-րդ և 44-րդ րոպեներին, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Քրիստիան Ֆասնախտը, Թեոսոն Սիբաչոն և Էլիա Մեշակը։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 փուլի շրջանակում «Տոտենհեմը» արտագնա խաղում ուժերը չափեց ավստրիական «Վոլֆսբերգերի» դեմ։ Կարելի է ասել, որ Ժոզե Մոուրինիոյի սաներն արդեն առաջին կեսում լուծեցին հանդիպման հաղթողի հետ կապված բոլոր հարցերը, քանի որ մինչ ընդմիջման գնալը 3 անպատասխան գնդակ ուղարկել ավստրիական թիմի դարպասը։ Նախ՝ 13-րդ րոպեին Գարեթ Բեյլը գոլային փոխանցում կատարեց դեպի Հին Մին Սոնը, ով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023