Twitter-ի Football Tweet էջում հայտնվել է երկու լեգենդար բրազիլացիների` Ռոնալդոյի և Ռոբերտո Կառլոսի լուսանկարը, որտեղ նրանք հանդերձարանում միասին ծխում են։ Ենթադրաբար լուսանկարն արվել է 2018 թ. տեղի ունեցած բարեգործական հանդիպման ընդմիջման ժամանակ, որի շրջանակում մրցում էին Բրազիլիայի և Նորվեգիայի վետերանները։ Հիշեցնենք, որ Կառլոսն ու Ռոնալդոն իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2002-2007 թթ. միասին հանդես են եկել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել էր տանտերերի առավելությամբ, ովքեր 26-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ «Աղվեսների» անհաջողություններն առաջին կեսում չավարտվեցին, քանի որ 40-րդ րոպեին, կոպիտ խաղի պատճառով, դաշտից հեռացվեղ Այոսե Պերեսը` «Լեսթերին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում «ռոսոներիները» հաղթեցին նվազագույն` 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 8-րդ րոպեին խփեց Բրահիմ Դիասը։ Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը 2021/22 մրցաշրջանում վաստակեց առաջին 3 միավորը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշրաֆ Հակիմին ու Անտոնիո Կոնտեն հեռացան։ Հեռացավ նաև Ռոմելու Լուկակուն։ Ի՞նչ է կատարվում «Ինտերի» հետ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ «Ինտերը» նվաճեց «Սկուդետտոն», թիմի սեփականատեր Չժան Ցզինդունը երկրպագուներին ուղղված նամակում հայտարարեց, որ «այս պատմական հաղթանակը, ոչ թե վերջն է, այլ «Ինտերի» հաղթական ճանապարհի սկիզբը»։ Նրա տղան, Սթիվենը, ով ակումբի տնօրենն է, ինը ամսվա ընդիմիջումից […]
Ավելին
«Լիվերպուլը» հրաժարվել է Մոհամեդ Սալահին բաց թողնել Եգիպտոսի հավաքական` մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպումներին։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Եգիպտոսի ֆուտբոլային միությունը նամակ է ստացել «Լիվերպուլից», որում մերսիսայդյան ակումբը ներողություն է խնդրել այն բանի համար, որ Սալահին չի կարող թույլ տալ միանալ ազգային հավաքականին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլի» նման դիրքորոշումը կապված է այն բանի […]
Ավելին
Իտալական ակումբներից «Կիևոն», ֆինանսական խնդիրների պատճառով, դադարեցրել է գործունեությունը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Վերոնան ներկայացնող ակումբը չի կարողացել ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել Դ սերիային մասնակցելու համար։ Դաշնային դատարանը «Կիևոյին», ֆինանսական օրենքները խախտելու պատճառով, զրկել է Բ սերիային մասնակցելու իրավունքից, ինչի հետևանքով ակումբը պետք է նոր մրցաշրջանը սկսեր նշանակությամբ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Չելսիին»։ Պարզվում է` այդ պարտության պատճառով «զինագործները» պատմական հակառեկորդ են սահմանել։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լոնդոնյան ակումբն իր 118-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ մրցաշրջանն սկսում է երկու անընդմեջ պարտությունով և չխփած որևէ գնդակով։ Բացի դրանից, 1992 թ. ի վեր առաջին անգամ «Արսենալը» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումը պահեստայինների նստարանից սկսեց թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Երբ դեռ խաղը չէր մեկնարկել, իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` հաստատելով, որ Ռոնալդուն մնալու է պահեստայինների նստարանին։ «Ռոնալդուն խնդրել է, որպեսզի այդ խաղն սկսի պահեստայինների նստարանից` […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ին «Նիցցա» – «Մարսել» հանդիպումը սկանդալային ընթացք ստացավ և մնաց անավարտ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղի 75-րդ րոպեին բախում է տեղի ունեցել «Նիցցայի» երկրպագուների և «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեի միջև։ Երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել ֆրանսիացի կիսապաշտպանի վրա։ Նախքան բախումը 34-ամյա ֆուտբոլիստն երկրպագուների վրա հետ էր նետել այն բազմաթիվ շշերից մեկը, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հռոմեական ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դաշտում անցկացրել է 84 րոպե։ Հայազգի կիսապաշտպանը 26-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը` առաջ մղելով իր թիմին։ 32-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 7.95 գնահատականը, ինչը 3-րդ ցուցանիշն […]
Ավելին
1 1,146 1,147 1,148 1,149 1,150 2,035

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023