Սելտայի նախագահ. «Կարծում եմ` մոտ ապագայում որոշ հայերի կտեսնենք Սելտայում մարզվելիս և խաղալիս»

Սելտայի նախագահ. «Կարծում եմ` մոտ ապագայում որոշ հայերի կտեսնենք Սելտայում մարզվելիս և խաղալիս»

23/02/2022 - 22:02

Օրեր առաջ «Նոան» ու «Սելտան» հայտարարեցին համագործակցության պայմանագիր կնքելու մասին, որի շրջանակում կողմերը կիրականացնեն տարբեր ծրագրեր։

Այսօր` փետրվարի 23-ին, Լա լիգայի և Interfootball-ի, «Նոայի» ու «Սելտայի» համագործակցության շրջանակում տեղի է ունեցել Վիգոն ներկայցնող ակումբի նախագահ Կարլոս Մոուրինիոյի առցանց մամուլի ասուլիսը։

Ասուլիսին մասնակցել է նաև Interfootball-ի թղթակիցը, ով հարց է ուղղել Մոուրինիոյին։

Ի՞նչ է իրենից ենթադրում «Սելտայի» և «Նոայի» միջև համագործակցությունը։ Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ ապագայում «Սելտայի» համակարգում կմարզվեն և նույնիսկ հանդես կգան երիտասարդ հայ ֆուտբոլիստներ։

– «Սելտան» պայմանագրեր է կնքում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հեռանկարային ակումբների հետ։ Ներկա պահին Հայաստանը մեր հետաքրքրությունների շրջանակում է` որպես ֆուտբոլային երկիր և պայմանագիր կնքել ենք հենց այն հույսով, որ կգտնենք տաղանդավոր հայ ֆուտբոլիստների։

Գիտենք, որ մեր օրերում մրցակցությունը շատ մեծ է, իսկ տաղանդավոր ֆուտբոլիստների համար շատ դժվար է դուրս գալ համաշխարհային շուկա, այդ պատճառով էլ համագործակցության պայմանագրեր ենք կնքում նմանատիպ ակումբների հետ, որպեսզի տաղանդավոր ֆուտբոլիստներ նկատելու դեպքում տեղափոխենք մեր կամզ։

Քանի որ հայ ֆուտբոլիստներն իրենց խաղային ձեռագրով նման են իսպանացիներին, կարծում եմ` շատ հավանական է, որ մոտ ապագայում որոշ հայերի կտեսնենք «Սելտայում» մարզվելիս և խաղալիս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023