Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոային»։ Առաջին խաղակեսում «գայլերն» ունեին մեծ առավելություն և 24-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ անկյունայինի խաղարկումից հետո Լորենցո Պելեգրինիի կատարած փոխանցումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Ջանլուկա Մանչինին։ Նախքան ընդմիջման գնալը «Ռոմայի» առավելությունը կարող էր կրկնապատկել Պեդրոն, սակայն իսպանացի ֆուտբոլիստի հարվածից հետո «Ջենոային» փրկեց վետերան դարպասապահ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15։30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով ՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Բունդեսլիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից»։ Այդ խաղում դորտմունդյան ակումբի կազմում բավական արագ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ով իր գոլերը գրանցեց 2-րդ ու 9-րդ րոպեներին։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, մյունխենյան ակումբի դարպասն ուղարկած երկրորդ գնդակը նորվեգացի հարձակվողի կարիերայում դարձել է 100-րդը գոլը, իսկ այդ ցուցանիշին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Լացիոյի» դեմ։ Խաղը մեկնարկեց հռոմեական ակումբի առավելությամբ և վերահսկողությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 9-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը։ «Արծիվները» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հարվածը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։ 14-րդ րոպեին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ֆիորենտինան» մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է փոխել գլխավոր մարզչին։ Հաղորդվում է, որ «մանուշակների» սեփականատեր Ռիկո Կոմիսոն այդ պաշտոնում տեսնում է «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, ում ներկայացուցիչների հետ արդեն կապ է հաստատվել։։ 43-ամյա մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի նեոպոլիտանական ակումբը, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
Ավելին
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը , որը սահմանում և հաստատում է ֆուտբոլային օրենքները, փոփոխել է ձեռքով խաղի կանոնը։ Ինչպես տեղեկացնում է IFAB-ի պաշտոնական կայքը, ըստ նոր օրենքի՝ եթե գոլային գրոհի ժամանակ գնդակը պատահաբար դիպչում է հարձակվող կողմի որևէ ֆուտբոլիստի ձեռքին, այլևս չի համարվելու կանոնների խախտում։ Այս օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի […]
Ավելին
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի «ռոսոներիների» շարքերն՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ինչպես տեղեկացնում է Libero Quotidiano պարբերականը, 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը իտալացուն առաջարկում է պայմանագիր 10,5 մլն եվրո աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապույտները» նոր դարպասապահ են փնտրում, որը կփոխարինի Կեպա Արիսաբալագային: Հաղորդվում է, որ Դոնարուման կդառնա ամառային տրանսֆերային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է MilanNews-ը, «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը , հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ Վասկեսի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո, նա, ամենայն հավանականությամբ դառնալու է ազատ գործակալ։ Հենց այդ փաստն էլ նպաստել է, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պարմայի» դեմ։ Ճիշտ է՝ առաջին խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաներն ունեին թե՛ տարածքային և թե՛ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում «Պարմայի» ֆուտբոլիստները նույնպես հաշիվը բացելու լավ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, թիմի կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը երկարաձգել է պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Բրազիլացին «գայլերի» ճամբար է տեղափոխվել «Ատալանտայից» 2020 թվականի հունվարի 27-ին և մինչ այս պահը թիմի կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ 22-ամյա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025