«Սատանաներն» ընդդեմ «Գայլերի»

«Սատանաներն» ընդդեմ «Գայլերի»

29/04/2021 - 16:52

Եվրոպական «անհաջողակների» վերջին հնարավորությունը

Մանչեսթեր Յունայթեդն ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնականում, և գործնականում կորցրել է հնարավորությունը չեմպիոնության համար պայքարելու (տեսականորեն դեռ հնարավոր է մինչև Սիթիի անհավանական սայթաքումը)։

«Ռոման» A Սերիայում 7-րդ տեղում է և առաջխաղացման բավական ցածր հնարավորություններ ունի, իսկ հաշվի առնելով վերջին շրջանում ցուցադրած խաղը, այդ հավակնությունները գնալով պակասում են։

Այսպիսով խաղալու են երկու անհաջողակներ, որոնցից կորցնելու ավելի շատ բան ունեն իտալացիները։

Նախախաղային ասուլիսի ժամանակ Օլե Գունար Սուլշերը խոսել է մոտիվացիայի և թիմի կազմի մասին․ հիմնական կազմից կբացակայեն Մարսիալն ու Ֆիլ Ջոնսը, իսկ 6-շաբաթյա բուժումից հետո շարք է վերադարձել Էրիկ Բային։

««Ռոման» մեծ ակումբ է հարուստ պատմությամբ, նրանց խաղը նայել եմ, սակայն հատուկ վերլուծություն չեմ կատարել»,- նշել է նորվեգացի մարզիչը։

«Անշուշտ հրաշալի կլինի տիտղոս նվաճել այս ակումբի հետ ու տարին ավարտել գավաթ բարձրացնելով։ Դա երազանքի նման մի բան է»,-ասել է Սուլշերը։

Ի տարբերություն մրցակցի, Պաոլո Ֆոնսեկան բավական հանգիստ ու առանց լարվածության է անցկացրել ասուլիսը՝ հայտարարելով, որ իրենք մարտնչելու  են երկրպագուների, քաղաքի ու  ակումբի անվան համար։

«Սա իսկապես անհավանական խաղ է, ամեն օր չէ, որ խաղում ենք կիսաեզրափակչում»,- ասել է Ֆոնսեկան։

Անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի կարիերայի զգալի մասն անցել է Մանչեսթեր Յունայթեդում ու հիմա նա ինչ-որ իմաստով վերադառնում է տուն, սակայն ինչպես հայտարարել է ասուլիսին՝ էմոցիաներն ու գործը իրար չի խառնի․ «Ես մտածում եմ և հույս ունեմ, որ բոլոր բաղադրիչներն առկա են կարիերայիս ընթացքում լավագույն խաղերից մեկն անցկացնելու համար»,- ավելացրել է «Ռոմայի» պաշտպանը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023