Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կընդունի «Ատալանտային»։ Բերգամոյում երեք շաբաթ առաջ կայացած առաջին հանդիպման ժամանակ «Ռեալը» ֆերլան Մենդիի գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Կողմերը խաղադաշտ դուրս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է ազգային հավաքական։ 39-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում կայանալիք երկու հանդիպումներին։ Այդ կապակցությամբ Զլատանն Instagram-ի իր էջում տեղադրել է իր լուսանկարը ազգային թիմի մարզաշապիկով և վերնագրել «Աստծո վերադարձը»։ Մարտի 25-ին շվեդները տանը կմրցեն Վրաստանի հավաքականի […]
Ավելին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին կիսվել է ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման շուրջ։ Հիշեցնենք, որ Բերգամոյում կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը Ֆերլան Մենդիի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով արտագնա հաղթանակ ապահովեց։ «Այս տարի համդիպումներն առանց հանդիսականների են։ Ափսոս, որ մեր երկրպագուները չեն կարող շրջել Եվրոպայում, հակառակ դեպքում Մադրիդում իսկական փառատոն կլիներ։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որքանով է հավանական համարում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «սերուցքայինների» ճամբար․ «Դա, իհարկե, հնարավոր է․ Կրիշտիանուն հիացնում է։ Մենք գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է և գիտակցում ենք, թե ինչեր է արել «Ռեալի» համար, սակայն հիմա Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, ինչը պետք է հարգել։ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ Բերգամոյում կայացած առաջին հանդիպումը ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով 1։0 հաշվով։ «Ամեն ինչ սկզբից ենք սկսում, որովհետև առայժմ մենք ոչնչի չենք հասել։ Պետք է ևս մեկ լավ հանդիպում անցկացնել, որպեսզի առաջ գնանք։ Մենք չենք կարող թույլ […]
Ավելին
Մարտի 16-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի վիճակի մասին․ «Ազարը լավ վիճակում չէ․ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը , ամենայն հավանականությամբ, կպատժվի սոցիալական կայքերից մեկում գրառման համար, որը նա կատարել է Ա սերիայի 27-րդ տուրի «Նապոլիի» դեմ կայացած խաղից հետո(0:1): Վերոնշյալ խաղի վերջնամասում Էրնանդեսը մրցակցի տուգանային հրապարակում բախվեց «Նապոլիի» ֆուտբոլիստ Տեմույո Բակայոկոյի հետ և պահանջեց 11-մետրանոց հարված։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆաբրիցիո Պասկուան […]
Ավելին
«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին, հնարավոր է, գլխավորի «Լիդսը», եթե «սիրամարգների» ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան որոշի չերկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է The Boot Room Football-ը՝ հղում կատարելով The Times-ին, «Լիդսի» ղեկավարությունն արդեն կապվել է 55-ամյա մասնագետի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև առաջին բանակցությունները հաջող են անցել։ Հավելենք, որ […]
Ավելին
1 292 293 294 295 296 462

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023