Նախորդ մեկ ամսվա ընթացքում Մադրիդի «Ռեալի» գրանցած հաջող արդյունքները չէր կարող չանդրադառնալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի հաճախելիության վրա։ Ըստ Marca-ի՝ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում կայանալիք «Ռեալ» – ՊՍԺ հանդիպման տոմսերն արդեն սպառվել են։ Այս մրցաշրջանում առաջին անգամ «Ռեալի» տնային հանդիպման ժամանակ կլինի անշլագ։
Ավելին
Լուիս Էնրիկեն վերանշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբալեսը։ Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր նախորդ տարվա հունիսին՝ դստեր հիվանդության պատճառով։ Էնրիկեին պաշտոնում փոխարինել է օգնական Ռոբերտ Մորենոն, ով արցունքներն աչքերին հեռացավ մարզադաշտից Ռումինիային 5։0 հաշվով հաղթելուց հետո։ Էնրիկեն […]
Ավելին
TyC Sports-ին տված հարցազրույցի ժամանակ ԼԵո Մեսսին նշել է, որ սովորաբար հանդիպումների ավարտից հետո որևէ ֆուտբոլիստից մարզաշապիկ չի խնդրում, բայց այդպիսի մեկ դեպք եղել է․ «Եթե մրցակցի կազմում լինում է արգենտինացի խաղացող, փոխանակվում ենք խաղաշապիկներով, բայց մյուս խաղացողներից խաղաշապիկ չեմ խնդրում։ Սակայն, մեկ անգամ խնդրել եմ Զինեդին Զիդանի խաղաշապիկը»,- եզրափակել է Մեսսին։
Ավելին
Իսպանական Լա լիգայի Twitter-ի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով 23։00-ին։ Հիշեցնենք, որ հանդիպումը հետաձգվել էր Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային ցույցերի պատճառով։
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փոխարինող փնտրել Լուիս Սուարեսի համար։ Կապտանռնագույնների սկաուտները ակտիվորեն հետևում են «Զլացբուրգի» նորվեգացի 19-ամյա հարձակվող Էրլին Հալանդի խաղին, ով այս մրցաշրջանում պարզապես փայլում է։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Daily Express-ը , կատալոնական ակումբում կարծում են, խաղացողը գնահատվում է բավականին թանկ։ «Զալցվուրգը» խաղացողին գնահատել է 100 մլն եվրո։ Այդ պատճառով էլ, հավանական է, […]
Ավելին
Ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Դավիդ Վիլյիան մամլո ասուլսի ընթացքում հայտարել է, որ J-League-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է խաղացողի կարիերան։ «Վերջին տարիներին շատ եմ մտածել այս մասին: Այս մրցաշրջանում հասկացա, որ եկել է ֆուտբոլը թողնելու պահը: Սա երկու կամ երեք օրվա որոշում չէ: Քննարկել ու խորհրդակցել եմ բոլորի հետ»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արջանացել է Golden Foot մրցանակին, որը հանձնվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին՝ ֆուտբոլի զարգամցման մեջ իրենց ներդրման համար։ Մոդրիչն առաջ է անցել Լիոնել Մեսիից, Կրիշտիանու Ռոնալդուից, Սերխիո Ռամոսից, Ուեյն Ռունիից, Տիագո Սիլվայից, Սերխիո Ագուերոյից, Ռոբերտ Լևանդովսկուց, Ջորջիո Կյելինիից ու Ժերար Պիկեից: Մրցանակի նախորդ դափնեկիրներն են եղել […]
Ավելին
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Մադրիդի «Ռեալը» ներդնելու իր բոլոր լծակները՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբը պատրաստ է ֆրանսիացի հարձակվողի համար վճարել ոչ ավել, ոչ պակաս 400 մլն եվրո։ Մբապեի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչը 2022 թվականի հունիսը։ Ֆրանսիացի խաղացողի հավանական փոխարինող է դիտարկվում Անտուան Գրիզմանը։
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոնոլդինիոն instagram-ի իր էջում հայտարարել է, որ վերադառնում է «Բարսելոնա»։ «Ես տանն եմ։ Շնորհակալ եմ Աստծուն նման նվիրվածության ու հարգանքի համար։ Այստեղ միշտ գերհզոր էներգիա կա։ Հանդիպել եմ նախագահի հետ և շուտով կհայտարարենք արդյունքը»,- գրել է լեգենդար բրազիլացին։ Դեռևս հայտնի չէ, թե 39-ամյա նախկին ֆուտբոլիստը ինչ պաշտոն է […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի չորրորդ մարզաշապիկը։ Nike ապրանքանիշի խաշապիկն ամբողջությամբ Կատալոնիայի դրոշի գույներով է պատված։ Կատալոնական ակումբն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հետևյալը․ «Որտեղից էլ մենք լինենք: Տարիներ շարունակ մենք դա զգացել ենք: 120 տարի այն մեր մեջ է»։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023