Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Միլանին»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանը. «Մրցակիցը մեզ հիանալի դաս տվեց։ Մենք լավ էինք պատրաստվել այս խաղին, սակայն ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք։ Այդուհանդերձ, ամենավատը լուսատախտակին վառվող հաշիվն է, սակայն սա ֆուտբոլ է, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Միլանը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպումը մեծամասամբ անցավ համառ և լարված պայքարում, որի ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որն իրենց անվան դիմաց գրանցեցին «Միլանի» ֆուտբոլիստները. 87-րդ րոպեին «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Ջունիոր Մեսիասը։ Նշենք, որ 30-ամյա հարձակվողը «Միլանի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Այս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կառլո Անչելոտիի սաները հաղթեն խոշոր` 3:0 հաշվով։ «Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Ալաբան, Տոնի Կրոսն ու Կարիմ Բենզեման։ Այսպիսով, մադրիդյան ակումբը «Շերիֆի» նկատմամբ […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտան Տիագո Ալկանտարան խոսել է «Բարսելոնա» հավանական վերադարձի վերադարձի մասին. «Ես ֆուտբոլ խաղացող մարդ եմ և ինձ չեն հետաքրքրում խոսակցությունները։ Ես կենտրոնացած եմ իմ և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագրի պարտավորությունները կատարելու վրա։ Ես պարզապես ցանկանում եմ մասնակից դառնալ Պրեմիեր լիգայում տեղի ունեցող ցանկացած արկածախնդրության և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Ես առավելագույն չափով նվիրված եմ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման Վերսալի քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել` կապված Ֆրանսիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Մատյո Վալբուենայի հայտնի գործի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Բենզեման մեղավոր է ճանաչցել շանտաժի փորձի համար։ Ըստ դատարանի` ֆուտբոլիստը չի գիտակցել իր գործողությունների հանցավոր բնույթի մասին։ Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է 1 տարվա պայմանական […]
Ավելին
Բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը նշել է, թե ինչու է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», այլ ոչ թե «Բարսելոնա»։ «Երկու ակումբներն էլ հետաքրքրված էին ինձնով, սակայն որոշեցի տեղափոխվել «Ռեալ»` հաշվի առնելով առաջարկված ծրագիրն ու այն ամենը, ինչ արեց ակումբի ղեկավարությունն ինձ համար։ Ես կարծում էի, որ «Ռեալի» ծրագիրն ավելի լավն է և այս ակումբն ինձ համար մշտապես եղել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Բենֆիկայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Մենք շատ հզոր տեսք ունեինք և հենց դրան էլ ձգտում էինք. չբավականացրեց միայն գոլը։ Եթե մենք գոլ խփեինք, բոլորը կասեին, որ «Բարսան» հիանալի հանդիպում է անցկացրել` չնայած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման վերջնամասում պորտուգալական ակումբը հաղթանակ կորզելու անհավանական հնարավորություն ձեռքից բաց թողեց։ 90+3-րդ րոպեին «արծիվենրը» նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Դարվին Նունյեսը հարվածային դիրք դուրս բերեց Հարիս Սեֆերովիչին, ով, չնայած շրջանցեց «Բարսելոնայի» դարպասպաահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, 6-7 մետրից շեղ հարվածեց դատարկ դարպասի դիմաց։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում լոնդոնյան ակումբը տարածքային ու խաղային լուրջ առավելություն ուներ, ինչն էլ նպաստեց, որ «ազնվականները» հաղթեն խոշոր` 4:0 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Տրևո Չալոբան, Ռիս Ջեյմսը, Կալում Հոդսոն-Օդոյին ու Տիմո Վերները։ Այս խմբում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բենֆիմայի» դեմ։ Չնայած ողջ հանդիպման ընթացքում կողմերը ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, միևնույնն է, այս խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Դինամո Կիև» 1:2 «Բավարիա» E խումբը վերջին տուրից առաջ ունի հետևյալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023