Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 27-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Մրցաշարի խմբային փուլի արդյունքների հիման վրա ձևավորվեցին Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – Հոլանդիա, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Բելգիա, Հունգարիա, Շվեյցարիա, Լեհաստան Երկրորդ զամբյուղ – Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Անգլիա, Ուելս, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, […]
Ավելին
ԱՄՆ-ի Հարիսոն քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին Արգենտինայի ու Ճամայկայի հավաքականները։ Հանդիպման ողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Արգենտինացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։ Նշենք, որ Մեսսին փոխարինման էր մտել 56-րդ րոպեին։ 35-ամյա հարձակվողը հավաքականի կազմում անցկացրած վերջին […]
Ավելին
Ավարտվեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Այժմ ներկայացնում ենք բոլոր դիվիզիոնների խմբերի վերջնական տեսքը. A դիվիզիոն Խումբ 1 Խորվաթիա – 13 միավոր Դանիա – 12 միավոր Ֆրանսիա – 5 միավոր Ավստրիա – 4 միավոր Խումբ 2 Իսպանիա – 11 միավոր Պորտուգալիա – 10 միավոր Շվեյցարիա – 9 միավոր Չեխիա – 4 միավոր Խումբ 3 […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Բրագայի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց միայն մեկ գոլ. 88-րդ րոպեին «ֆուրիա ռոխային» հաղթանակ պարգևեց Ալվարո Մորատան։ Այսպիսով, Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Շվեյցարիա 2:1 Չեխիա A դիվիզիոնի 2-րդ խումբը վերջին տուրից […]
Ավելին
«Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն շատ արտասովոր ֆուտբոլային հանդիպման է մասնակցել։ Բանն այն է, որ Mastercard-ը ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել 6166 մ բարձրության վրա` զրոյական ձգողականության պայմաններում։ Հանդիպմանը մասնակցել են տարբեր մայրցամաքներ ներկայացնող ֆուտբոլիստներից բաղկացած երկու թիմ՝ Լուիշ Ֆիգուի գլխավորությամբ։ Հանդիպումը կայացել է ինքնաթիռում տեղադրված 75 քմ տարածք ունեցող […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը թերահավատորեն է տրամադրված անգլիական ակումբների` իր հանդեպ հետաքրքրության հանդեպ, քանի որ կարիերան ցանկանում է շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 19-ամյա կիսապաշտպանը 2023 թ. ամռանը լինելու է «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը։ Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստին հետևում է դեռևս 2019 թվականից, իսկ 2022 թ. տարեսկզբից […]
Ավելին
Հայտնի է դարձել 2022/23 մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոյի ժամանակացույցը։ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» միմյանց միջև կհանդիպեն Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում` հոկտեմբերի 16-ին` «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:15-ին։ Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում «Ռեալ Մադրիդն» անցկացրած 6 խաղից հետո վաստակել է 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան», […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» պորտուգալացի ֆուտբոլիստի գործարքի հարցում բանակցություններ է վարել «քաղաքաբնակների» հետ, իսկ ինքը` Բերնարդուն, պատրաստ է եղել համալրել կատալոնական ակումբի շարքերը։ Այդուհանդերձ, 28-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը հրաժարվել է լքել «Սիթիի» շարքերը, քանի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Տեսանյութը նվիրված է արդեն ավանդական դարձած հայ ֆուտբոլիստների` արտասահմանյան ակումբների կազմում խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերի երրորդ մասին։ Հաճելի դիտում։ Հայ ֆուտբոլիստների խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերն արտասահմանյան ակումբներում. Մաս N1 Հայ ֆուտբոլիստների խփած թոփ-20 ամենավիրտուոզ գոլերն արտասահմանյան ակումբներում. Մաս N2 Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արգենտինայի հավաքականը Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց Հոնդուրասի ընտրանուն։ Արգենտինացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։ Հատկապես տպավորիչ ստացվեց 35-ամյա հարձակվող երկրորդ գոլը, երբ վերջինս գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց «կախած» հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 306 307 308 309 310 795

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023