Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մի շարք գրանդ ակումբներ ներկա պահին քննարկում են եվրոպական Պրեմիեր լիգա ստեղծելու գաղափարը։ Սպասվում է, որ նոր մրցաշարը կմեկնարկի 2022 թվականին, որն անկացվելու է ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցելու են 18 ակումբներ։ Հաղորդվում է, որ նոր մրցաշարին մասնակցելու համար արդեն մի շարք ակումբների հարցում է ուղարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ակումբների […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» «Քինգ Փաուեր» մարզադաշտում 0։1 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։ Դին Սմիթի սաներն առաջնությունը հիանալի են մեկնարկել՝ հաղթելով անցկացրած բոլոր 4 խաղերում։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, վերջին անգամ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն առաջնության մեկնարկային 4 խաղերում հաղթել էր 1930/31 մրցաշրջանում․ այդ մրցաշրջանում «Վիլլան» առաջնությունն ավարտել է 2-րդ հորիզոնականում։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում «Աստոն Վիլլան» շարունակում է հաղթարշավը։ Դին Սմիթի սաները ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տարան «Լեսթերի» նկատմամբ։ Մինչև հանդիպման 90+1-րդ րոպեն դարպասի որևէ գրավում չէր արձանագրվել, սակայն Ռոս Բարկալին Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին արտագնա ծանր հաղթանակ պարգևեց։ Այսպիսով, «Աստոն Վիլլան» մեկնարկային 4 խաղերում էլ հաղթել է և 12 միավորով զբաղեցնում է […]
Ավելին
«Լիվերպուլը» հրապարակել է կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի վնասվածքի մանրամասները, որը ֆուտբոլիստը ստացել է «Էվերտոնի» դեմ խաղում։ Այդ խաղում հոլանդացի ֆուտբոլիստը «իրիսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման արդյունքում խաղադաշտը լքել է 11-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծնկի հյուսվածքները, ինչի համար անհրաժեշտ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում փոքրիկ լոնդոնյան դերբի կայացավ․ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»։ Կողմերը բոլորիս համար թրիլլերային սցենար էին մտածել, քանի որ «մրճահարներին» հաջողվեց փրկել հանդիպումը, որի 16-րդ րոպեին արդեն պարտվում էին 0։3 հաշվով։ «Տոտենհեմի» կազմից հերթական փայլուն հանդիպումներն անցկացրին Հին Մին Սոնը և Հարի Քեյնը․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահ – Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ», 90 մլն եվրո) Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», 110 մլն եվրո), Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 70 մլն եվրո), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», 80 մլն եվրո), Ալֆոնսո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած հերթական մերսիսայդյան դերբիի շրջանակում «Էվերտոնն» ու «Լիվերպուլը» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 2։2 հաշվիը։ Հանդիպման 6-րդ րոպեին «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը սահանկում թույլ թվեց հյուրերի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի նկատմամբ, ինչից հետո հոլանդացի ֆուտբոլիստը փորձեց շարունակել խաղը, սակայն 11-րդ րոպեին, ի վերջո, խաղադաշտում տեղը զիջեց Ջո Գոմեսին։ Ինչպես գրում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին», իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Հանդիպմումը նշանավորվեց ոչ միայն գոլառատ խաղով, այլ որ 11-րդ րոպեին «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը՝ խաղադաշտում տեղը զիջելով Ջո Գոմեսին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով beIN Sports-ին, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտորնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները ԱՊԼ-ի շրջանակում կայացած երկու խաղերում հաղթանակ չէին տարել և վերջապես նրանց հաջողվեց կոտրել սառույցը։ «Քաղաքաբնակները» 23-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին 1։0 հաշվով։ «Մանչեսթեր Սիթին» անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 7 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Ֆրենկ Լեմպարդի թիմը շարունակում է արկածախնդիր ելույթները և հերթական 3։3 հաշիվը գրանցեց, սակայն այս անգամ ոչ թե «Չելսին» էլ հետ բերում կորցրածը, այլ մրցակիցը։ «Ազնվականները» բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացան․ 15 և 28-րդ րոպեներին Պրեմիեր լիգայի շրջանակում իր առաջին գոլերը խփեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025