«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» ու «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն եղել է իր լավագույն խաղընկերը. «Լավագույն խաղընկերս Կրիշտիանու Ռոնալդուն է եղել։ Դուք նրան միայն հանդիպումների ժամանակ եք տեսնում, իսկ ես բախտ եմ ունեցել տեսնել նրան նաև ամենօրյա մարզումների ժամանակ։ Նա աներևակայելի է։ Ես այսպես կբնութագրեմ նրան. Ռոնալդուն հանդիպումների ժամանակ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնելու են Թաիլանդ և Ավստրալիա` մասնակցելու ակումբի շրջագայությանն ու ուսումնամարզական հավաքին։ Հայտավորվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դավիդ դե Խեա, Թոմ Հիթոն, Նաթան Բիշոպ, Մատեյ Կովարժ Պաշտպաններ – Էրիկ Բայի, Դիոգո Դալոտ, Իթան Լերդ, Վիկտոր Լինդելյոֆ, Հարի Մագուայեր, Տիրել Մալասիա, Լյուկ Շոու, Ալեքս Տելես, Աքսել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բոլոնիայի» եզրային պաշտպան Արոն Հիկիին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «մեղուները» գործարքի դիմաց «Բոլոնիային» վճարել են 22 մլն եվրո, ինչի շնորհիվ այն դարձել է լոնդոնյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահը «Բրենթֆորդի» ամենաթանկարժեք տրանսֆերը […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը գործարքի հարցում մոտ է վերջնական համաձայնության հասնելուն։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ESPN-ը, այդ տրանսֆերը, հնարավոր է, ձախողվի։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաներն» այժմ ամբողջությամբ կենտրոնացել են «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։ […]
Ավելին
«Արսենալն» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» դեմ։ Առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «Նյուրնբերգը» հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, ընդմիջմանը «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մի շարք փոխարինումներ կատարեց, որոնք բեկեցին հանդիպման ընթացքը։ 63-րդ րոպեի դրությամբ լոնդոնյան ակումբը հաղթում էր 4:2 հաշվով։ Հանդիպման վերջնամասում […]
Ավելին
«Արսենալն» արդեն սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» դեմ` գերգոլառատ պայքարում հաղթելով 5:3 հաշվով։ Հանդիպման 54-րդ րոպեին «զինագործների» կազմից աչքի ընկավ Մոհամեդ Էլ-Նենին` հեռահար հարվածով դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ 29-ամյա կիսապտպաշտպանի գոլից հետո հաշիվը դարձավ 2:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Արսենալն» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպման շրջանակում մրցում է գերմանական Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» դեմ։ Առաջին կեսից հետո «զինագործները» զիջում էին 0:2 հաշվով, սակայն ընդմիջմանը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կատարեց մի շարք փոխարինումներ։ Դաշտ դուրս եկավ նաև թիմի նորեկ Գաբրիել Ժեզուսը, ում ընդամենը 90 վայրկյան պահանջվեց «զինագործների» կազմում առաջին գոլը խփելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել վետերան դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ 39-ամյա դարպասապահը «դեղին սուզանավի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում` կնքելով 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Իսպանացի ֆուտբոլիստը «Վիլյառեալի» կազմում հանդես գալու փորձ արդեն ունի, որի գույները պաշտպանել է 2002-05 թթ.` այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով անցկանցնելոց 147 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «խցնաններին» վճարել է 31.25 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահն ամստերդամցիների ամենաթանկարժեք տրանսֆերը Սեբաստիան Հալերի գործարքն […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Այժմ ակումբները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ստորագրումից հետո «Տոտեմհեմը» կհայտարարի տրանսֆերի մասին։ Հաղորդվում է, որ «Տոտենհեմի» ու Լանգլեի միջև կնքվելիք վարձակալական պայմանագիրը լինելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023