Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 2-ին տեղի է ունեցել Պելեի հուղարկավորության արարողությունը։ Սպասվում էր, որ Պելեի վերջին հրաժեշտի արարողությանը պետք է մասնակցեր նաև ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, սակայն, ըստ RMC Sport-ի տեղեկությունների, 30-ամյա ֆուտբոլիստը մնացել է Փարիզում։ Նեյմարը հունվարի 2-ին մարզվել է «Պարի Սեն-Ժերմենի» կազմում և պատրաստվում է փարիզյան ակումբի հաջորդ հանդիպմանը, որը […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թ. դեկտեմբերի 29-ին 82 տարեկան կյանքից հեռացել է «ֆուտբոլի արքա» Պելեն։ Հունվարի 2-ին «Սանթոսի» «Վիլա Բելմիրո» մարզադաշտից սկսվել է Պելեի հուղարկավորության արարողությանը, որին ներկա են եղել հազարավոր, միգուցե նաև` միլիոնավոր մարդիկ։ Նշենք, որ հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Պելեի ընտանիքի անդամները, նրա 100-ամյա մայրը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Բրազիլիայի ֆուտբոլի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2022 թ. ընթացքում ամենաշատ դեղին քարտ ստացած ֆուտբոլիստներին։ Ցանկում ներառվել են ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով անցկացված հանդիպումների ժամանակ գրանցված դեղին քարտերը։ Ջանլուկա Մանչինի («Ռոմա», Իտալիա) – 45 հանդիպում, 20 դեղին քարտ Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա) – 43 հանդիպում, 19 դեղին քարտ Ստեֆան Սավիչ («Ատլետիկո Մադրիդ», Չեռնոգորիա) – 38 հանդիպում, […]
Ավելին
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ի իր էջում գրառում է կատարել` ամփոփելով 2022 թվականը. «Տարին, որը ես երբեք չեմ մոռանա, ավարտվեց։ Վերջապես իրականացավ այն երազանքս, որին միշտ ձգտում էի։ Այդուհանդերձ, այդ հաջողությունը որևէ արժեք չէր ունենա, եթե ես այն չկիսեի հրաշալի և լավագույն ընտանիքի հետ, որը ես ունեմ։ Ես նաև ցանկանում եմ պահպանել […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է 2022 թ. միջազգային հանդիպումների լավագույն ռմբարկուբերին։ Ցանկում ներառվել են այն գոլերը, որոնք 2022 թ. ընթացքում խփվել են ակումբային և հավաքականների մակարդակում մայրցամաքային և համաշխարհային մրցաշարերի շրջանակում։ 2022 թ. միջազգային հանդիպումների ռմբարկուների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Լեո Մեսսի (ՊՍԺ` 4, Արգենտինա` 18) – 22 գոլ […]
Ավելին
Լիգա 1-ի 17-րդ տուրի կենտրոնական խաղում առաջնության առաջատար ՊՍԺ-ն «Բոլար Դելելիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լանսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ տանտերերը հիանալի հանդիպում անցկացրին և 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեցին փարիզյան ակումբի նկատմամբ։ Ֆրանկ Էսի թիմի կազմից գոլերը խփեցին Պշեմիսլավ Ֆրանկովսկին, Լոի Օպենդան ու Ալեքսիս Կլոդ Մորիսը, իսկ «Պարի Սեն-Ժերմենի» աչքի ընկավ […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի («Աստոն Վիլլա», Արգենտինա) վարքագծի մասին. «Դա իմ խնդիրը չէ։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»,- 24-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է GFFN-ը։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Մարտինեսը մի քանի անգամ հրապարակավ ծաղրել է Մբապեին։ 30-ամյա դարպասապահը հավաքականի խաղընկերների […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ստրասբուրին»։ Հանդիպման 62-րդ րոպեին փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը, փորձելով 11-մետրանոց վաստակել, սիմուլիացիայի դիմեց մրցակցի տուգանային հրապարակում։ Գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը չտրվեց այդ «սադրանքին» և դեղին քարտ ցույց տվեց բրազիլացի ֆուտբոլիստին, որը նրա համար երկրորդն էր այս խաղում` հեռացվելով դաշտից։ Հատկանշական է, որ 30-ամյա […]
Ավելին
Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց ֆրանսիական Լիգա 1-ը, որի 16-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ստրասբուրի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ փարիզյան ակումբի համար, քանի որ մինչև 90+6-րդ րոպեն լուսատախտակին հավասար` 1:1 հաշիվն էր վառվում։ Նախ 14-րդ րոպեին Մարկինիոսը բացեց հաշիվը, ապա 51-րդ րոպեին բրազիլացի […]
Ավելին
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան նշել է, որ Գուտին և Կրիշտիանու Ռոնալդուն եղել են իր սիրելի ֆուտբոլիստները. «Ես միշտ հետևել եմ Գուտիի խաղին. ինձ դուր էր գալիս նրա խաղը։ Երբ ես նայում էի նրա խաղը, նա հիասքանչ էր, իսկ շուտով ավարտեց կարիերան։ Գուտիից հետո իմ սիրելի ֆուտբոլիստը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Դժվար է ընտրություն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023