Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, ջախջախիչ պարտություն կրեց 🎥

Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, ջախջախիչ պարտություն կրեց 🎥

17/09/2023 - 12:43

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 27-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս կրցեց «Ատլանտայի» դեմ։

Ֆլորիդա նահանգից ժամանած հյուրերն, առանց Լեո Մեսսիի, չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ` պարտվելով 2:5 հաշվով։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողն այս հանդիպումը բաց էր թողնում մկանային վնասվածքի պատճառով։

«Ատլանտայի» գոլերը խփեցին Տրիստան Մայումբան, Բրուքս Լենոնը, Գեորգիոս Յակումակիսը, Տայլեր Վոլֆը, իսկ Կամալ Միլերը գրավեց սեփական դարպասը։

Խերարդո Մարտինոյի գոլերն էլ խփեց Լեանարդո Կամպանան` դառնալով դուբլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Ատլանտան» վաստակեց 45 միավոր և Արևելյան գատում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Ինտեր Մայամին», 28 միավորով, նույն գոտում նախավերջինն` 14-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023