Պաշտոնական. Մարկո Վերատին փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Մարկո Վերատին փոխեց ակումբային գրանցումը

13/09/2023 - 23:19

Ինչպես տեղեկացնում է Կատարի Աստղերի լիգան ներկայացնող «Ալ Արաբիի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքն արժեցել է 45 մլն եվրո։

Նշենք, որ այս գործարքը դարձել է Աստղերի լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցել ճապոնացի կիսապաշտպան Շոյա Նակաջիմայի ռեկորդը, ում դիմաց «Ալ Դուհայիլը» 2019 թ. փետրվարին վճարել է 35 մլն եվրո։

Հավելենք, որ Մարկո Վերատին ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2012 թ. հուլիսից` անցկացրած 416 խաղում դառնալով 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023