«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչպես հայտնում է Le10Sport-ը, ՄՅՈւ-ն կարող է 25-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար վճարել 50 մլն եվրո: Տրանսֆերի վրա կարող են ազդել «Լեսթերի» հետ Հարի Մագուայերի համար տարվող բանակցությունները, որոնք ձգձգվում են, և Էրիկ Բայիի վնասվածքը, որի արդյունքում պաշտպանը երկար ժամանակով կարող է բացակայել:
Ավելին
Պաշտպան Դանի Ալվեսը «Բարսելոնայից» առաջարկի է սպասում: Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, 36-ամյա պաշտպանը մինչև օգոստոսի սկիզբը կսպասի կատալոնական ակումբից առաջարկի: Ալվեսը կարծում է, որ «Բարսելոնայի» բանակցությունները «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հետ կարող են իրեն օգնել, քանի որ հայտնի էր դարձել, որ գործարքի մաս կարող է դառնալ Նելսոն Սեմեդուն: Բրազիլացին նաև կարծում է, որ Նեյմարի տրանսֆերի […]
Ավելին
«Բավարիայի» նախքին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»: Ինչպես հայտնում է L’Equipe-ն, ֆրանսիացի կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո» քանի որ Ֆրանսիայում նա իրեն տեսնում է միայն «Մարսելում», որի կազմում նա հանդես է եկել 2005-07 թվականներին: 36-ամյա ֆուտբոլիստը մտադիր է շարունակել կարիերան: Այժմ նա Մյունխենում է և նույնիսկ անհատական մարզիչ է վարձել: Ռիբերին, «Բավարիայում» 12 […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը շարունակում է նոր ակումբ փնտրել: «Փնտրում եմ աշխատանք: Ու՞ր ուղարկեմ ինքնակենսագրությունս:»,- գրել է Ալվեսը Instagram-ում: Այս ամռանը 36-ամյա պաշտպանը հեռացել էր «ՊՍԺ»-ից որպես ազատ գործակալ:
Ավելին
«Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է BBC-ն, ակումբները համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերն իրականացնել 80 մլն եվրոյի դիմաց: «Արսենալն» այդ գումարը կվճարի մի քանի տարում: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով: Գործարքն իրականացնելու հաար մնում է 24-ամյա խաղացողի գործակալի համաձայնությունը ստանալ, սակայն սպասվում է, որ տրանսֆերը կկատարվի մոտակա երկու օրերի ընթացքում: […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում: Voce Giallorossa-ը Il Messaggero-ի հղումով հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն: Նզոնզին «Ռոմա» էր տեղափոխվել անցած ամռանը «Սևիլիայից»: Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում նա խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նզոնզին […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին ցանկանում է կարիերան շարունակել հայրենիքում Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիացին համաձայնեցրել է պայմանագիրը «Ռենի» հետ: 33-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» հետ չի մեկնել ԱՄՆ: «Զինագործների» հետ Կոսիելնիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ավելին
«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը մոտ է «Բետիս» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը թույլ է տվել 26-ամյա ֆուտբոլիստին մեկնել Սևիլիա քննարկելու գործարքի մանրամասները: Սպասվում է, որ ակումբները ֆինանսական հարցերը կհամաձայնեցնեն մոտակա 2 օրվա ընթացքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բետիսը» Ֆեկիրի համար առաջարկում է 20 մլն եվրո, իսկ «Լիոնը» պահանջում է 30 […]
Ավելին
«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի ապագայի մասին: «Ճիշտն ասած՝ մեր վերջին խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվել: Ընդհանրապես ոչինչ: Ոչ մի շարժ չկա: Նեյմարի համար կոնկրետ առաջարկներ չկան: Նա մեզ հետ է, նա «ՊՍԺ»-ի խաղացող է: Կրկնում եմ, որ կոնկրետ առաջարկներ չկան: Այս իրավիճակը ձգվում է արդեն 10 օր:»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մատյուիդին այս ամռանը կարող է փոխել ակումբը: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ՝ «ՊՍԺ»-ն, «Մոնակոն», «Լիոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»: Այս բոլոր ակումբներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ «Յուվենտուսը» չի ցանկանում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին այս ամռանը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023