Ռեալը կարծում է, որ անհրաժեշտ չի լինի ակտիվացնել Հալանդի հրաժարագնի կետը

Ռեալը կարծում է, որ անհրաժեշտ չի լինի ակտիվացնել Հալանդի հրաժարագնի կետը

13/10/2020 - 14:54

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը 2021 թվականի ամռանը լինելու է ոչ թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, այլ հենց Հալանդը։

«Ռեալը» հիանալի հարաբերություններ ունի դորմունդյան ակումբի հետ, այդ պատճառով էլ մադրիդյան ակումբի ներսում կարծում են, որ կարիք չի լինի ակտիվացնել նորվեգացի հարձակվողի հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո։

Բացի դրանից, «Ռեալի» ղեկավարությունը նախքան ՊՍԺ-ի հետ Մբապեի հարցով բանակցություններ սկսելը, մտադիր է հետևել իր եզրային հարձակվողների առաջընթացին։ Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում բանակցությունները չափազանց բարդ են լինելու, այդ պատճառով էլ շեշտը դնելու են հենց Էրլինգ Հալանդին ձեռք բերելու վրա։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ նորվեգացի ֆուտբոլիստը 2022 թվականից շուտ «Ռեալ» չի տեղափոխվի։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023