Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 4:1 հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։ Երևանյան ակումբը դուրս եկավ մրցաշարի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` Բելգրադում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 9-ին` Երևանում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Դյուդելանժի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Փյունիկը», չնայած խաղի ընթացքում պարտվում էր 0:1, սակայն կարողացավ ֆանտաստիկ comeback անել` հաղթելով 4:1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լուկա Ջուրիչիչը, մեկական անգամ էլ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանացի հանրահայտ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի իտալական Բ Սերիան ներկայացնող «Կոմոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լոմբարդիայի շրջանը ներկայացնող ակումբը վերջնական համաձայնության է հասել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերը կնքելու են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ Ֆաբրեգասն Իտալիա կմեկնի օգոստոսին, որտեղ բուժզննում կանցնի «Կոմոյի» համար ու ավարտին […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, ֆրանսիացի պաշտպանի ապագան մյունխենյան ակումբում մշուշոտ է, իսկ ստեղծված իրավիճակից ցանկանում են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ատլետիկո Մադրիդն» ու «Յուվենտուսը», որոնք հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինքը` Պավարը, նույնպես կասկածում է, որ պետք է մրցելույթները շարունակի «Բավարիայի» կազմում։ Կորոնավիրուսի համաճարակը մեծ […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 2-րդ տուրում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցում է «Շլյոնսկ Վրոցլավի» դեմ։ «Պոգոնի» կազմից հանդիպման 30-րդ րոպեին ձախ ոտքի հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 21-րդ խաղում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս-Սիթիին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Գարեթ Բեյլը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով խաղի վերջակետը։ Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Լոս Անջելեսի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Միջմրցաշրջանային ընկերական հանդիպման շրջանակում` ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի «Էլիջենդ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպման մեկնարկը, ճիշտ է, անցավ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ակտվիությամբ, սակայն առաջին իրական գոլային պահը ստեղծեցին Կառլո Անչելոտիի սաները, երբ Ֆեդե Վալվերդեի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Շատ չանցած «բլաուգրանան» նույնպես ունեցավ իրական գոլային պահ, սակայն նպաստավոր դիրքից […]
Ավելին
«Բարսելոնան»` Լաս Վեգասում, ընկերական հանդիպում է անցկացնում «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 26-րդ րոպեին ձախ ոտքի հիասքանչ հարվածով աչքի ընկավ կատալոնական ակումբի նորեկ Ռաֆինյան` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` մինյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքի «Լամբո Ֆիլդ» մարզադաշտում։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 12-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խփեց թիմի նորեկ Էրլինգ Հալանդը։ Նշենք, որ նորվեգացի հարձակվողը «քաղաքաբնակների» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հավելենք, որ թե՛ «Բավարիան» և […]
Ավելին
1 821 822 823 824 825 2,064

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023