Իսպանիայի գավաթ. Ռեալը մեծ դժվարությամբ կոտրեց Կասերենոյի դիմադրությունը` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերենոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արքայական» ակումբը բավական մեծ դժվարությամբ կոտրեց կարգով ավելի ցածր մրցակցի դիմադրությունը և հաղթեց միայն 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեց 69-րդ րոպեին Ռոդրիգոյի խփած գոլը։ Այսպիսով, «սերուցքայինները» պայքարը կշարունակեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։ Չնայած հանդիպման ընթացքում կողմերն ունեին աչքի ընկնելու մի շարք գոլային պահեր, սակայն այս խաղում նրանց վիճակված չէր գրվաել որևէ մեկի դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչից հետո «զինագործները» վաստակեցին 44 միավոր և շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Կաչաղակները», 35 […]
Ավելին
Հունվարի 3-ին մեկնարկեց Իսպանիայի գավաթի 2022/23 խաղարկության 1/16 եզրափակիչ փուլը։ «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդան ներկայացնող «Կարթախենայի» դեմ։ Առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ տանտերերը 39-րդ րոպեին Պաբլո Վասկես Պերեսկ խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում «դեղին սուզանավը» միացրեց շարժիչները և 5 անգամ գրավեց մրցակցի դարպասն` արդյունքում հաղթելով […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2022 թ. լավագույն ասիստենտներին։ Ցանկում ներառվել են բոլոր մրցաշարերի, այդ թվում նաև` հավաքականների մակարդակով կատարված գոլային փոխանցումները։ 2022 թ. ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա) – 51 հանդիպում, 30 ասիստ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) – 55 հանդիպում, 28 ասիստ Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա) […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկլավելիս կմրցի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերենոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ «Արքայական» ակումբն արդեն ներկայացրել է մեկնարկային կազմը, որն ունի հետևյալ տեսքը.
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն, որպես «Ալ Նասրի» ֆուտբոլիստ, առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել. «Եվրոպայում իմ աշխատանքն ավարտված է։ Ես խաղացել եմ աշխարհի լավագույն ակումբներում և հաղթել ամեն ինչ։ Շատերը չգիտեն Սաուդյան Արաբիայի առաջնության մակարդակի մասին։ Տեղափոխվելով Սաուդյան Արաբիա` իմ կարիերան չի ավարտվում։ Մարդիկ շատ բան են խոսում, սակայն նրանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում։ Գիտեմ, որ այստեղ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստի հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Ալ Նասրը» (Սաուդյան Արաբիա) և «Ինտեր Մայամին» (ՄԼՍ)։ Հայտնի է, որ խորվաթ ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, ինչից էլ փորձում են օգտվել […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2022 թ. լավագույն ռմբարկուներին։ Ցանկում ներառվել են բոլոր մրցաշարերի, այդ թվում նաև` հավաքականների մակարդակով խփված գոլերը։ 2022 թ. ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 56 խաղ, 56 գոլ Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորմունդ», «Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) – 43 խաղ, 46 գոլ Ռոբերտ Լևանդովսկի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 2-ին տեղի է ունեցել Պելեի հուղարկավորության արարողությունը։ Սպասվում էր, որ Պելեի վերջին հրաժեշտի արարողությանը պետք է մասնակցեր նաև ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, սակայն, ըստ RMC Sport-ի տեղեկությունների, 30-ամյա ֆուտբոլիստը մնացել է Փարիզում։ Նեյմարը հունվարի 2-ին մարզվել է «Պարի Սեն-Ժերմենի» կազմում և պատրաստվում է փարիզյան ակումբի հաջորդ հանդիպմանը, որը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023