Ժիրոնան միավորներ կորցրեց. Ռեալը դարձավ Լա լիգայի առաջատար 🎥

Ժիրոնան միավորներ կորցրեց. Ռեալը դարձավ Լա լիգայի առաջատար 🎥

28/11/2023 - 11:40

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Կատալոնական ակումբի կազմից 55-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Ցիգանկովը, իսկ բասկերի պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Ինյակի Վիլիամսը։

Այս ոչ-ոքիից հետո Միչելի թիմը վաստակեց 35 միավոր և 14-րդ տուրի ավարտից հետո նահանջեց 2-րդ հորիզոնական։

Լա լիգայի առաջատար դարձավ «Ռեալը», որը նույնպես ունի 35 միավոր, սակայն անհակատական խաղում ունեցած առավելության շնորհիվ, գերազանցում է «Ժիրոնային»։

«Ատլետիկը», 25 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023