Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: ՀՖՖ-ն ներկայացնում է հանդիպման տեսանյութը.
Ավելին
Հայաստանի մինչև 18 տարեկանների Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց-01»-ը 2:1 հաշվով հաղթել է «Ակադեմիա-01»-ին: «Բանանց-01»-ի կազմում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Գևորգ Արաբյանը: Գոլը՝ տեսանյութի 40 վայրկյանից.
Ավելին
Իսպանացի անվանի ֆուտբոլիստ Չավին խոսել է իր նախկին թիմակից, «Բարսելոնայի» ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի մասին. «Մեսսին ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է. նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Խաղացել եմ նրա հետ և գիտեմ, որ իր գործողություններն ուղղակի անկրկնելի են: Առանց կասկածի, նա լավագույնն է բոլոր ժամանակների համար»,- Չավիի խոսքն է մեջբերել ESPN-ը:
Ավելին
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Եվրո-2020-ի որոկավորման փուլի Ռուսաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը: «Լուկակուն կմնա թիմում: Ռուսաստանի դեմ խաղից հետո մենք կորոշենք՝ կարո՞ղ է նա արդյոք մասնակցել Կիպրոսի դեմ հանդիպմանը, թե ոչ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Het Nieuwsblad-ը: Ռուսաստանի և Բելգիայի հավաքականները կմրցեն այսօր՝ մարտի 21-ին Բրյուսելում:
Ավելին
Հայաստանի հավաքականի մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» ֆուտբոլիստի հարցազրույցը՝ ստորև.
Ավելին
Բելառուսական «Իսլոչը» ստուգողական հանդիպման շրջանակում 5:4 հաշվով հաղթել է НФК-ին: Իր թիմի առաջին գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող, «Բանանցի» և «Արցախի» նախկին ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը:
Ավելին
«Բարսելոնան» պատրաստվում է «մեծ ցնցումներ» իրականացնել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Diario Sport-ի տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբն արդեն իսկ 60 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսին» Մատեիս դե Լիգտի համար: Կատալոնական ակումբը տևական ժամանակ է ջանք չի խնայում 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: «Բարսան», ինչպես հայտնի է, կողմնորոշվել է նաև Լուիս Սուարեսին փոխարինողի հարցում: The Guardian-ը […]
Ավելին
«Աթլետիկոյի» 24-ամյա կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ինչպես հայտնում է ESPN-ը, «Սիթին» մոտ է կիսապաշտպանին ձեռք բերելուն 80 մլն եվրոյով: «Քաղաքայիններն» այս հարցում շրջանցել են «Բարսելոնային»: «Մանչեսթեր Սիթին» սկսել է կոնկրետ քայլեր կատարել ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար: Հայտնի է նաև, որ Սաուլը չի ցանկանում մրցաշրջանից հետո մնալ «Աթլետիկոյում»: Նրան հետաքրքրել էր «Բարսելոնայի» […]
Ավելին
Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մարզվել են հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային ընտրանին պատրաստվում է մեկնել Բոսնիա և Հերցեգովինը, որտեղ մարտի 23-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումը: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը.
Ավելին
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի մաստակը, որը նա ծամել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր վերջին հանդիպման ժամանակ, ինտերնետ-աճուրդում վաճառվել է: The Sun-ը հայտնում է, որ գնորդը ցուցանմուշը գնել է 390 հազար ֆունտով: Նշվում է, որ գումարը փոխանցվել է ՄՅՈւ-ի հիմնադրամին: Այդ մաստակը լեգենդար մարզիչն օգտագործել է 2013 թվականի մայիսի 19-ին «Ուեսթ Բրոմվիչի» հետ հանդիպման (5:5) ընթացքում:
Ավելին
1 1,840 1,841 1,842 1,843 1,844 1,881

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023