ՄՅՈՒ-ն պատրաստ  է իր դարպասապահին դարձնել Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող դարպասապահներից մեկը

ՄՅՈՒ-ն պատրաստ է իր դարպասապահին դարձնել Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող դարպասապահներից մեկը

31/07/2020 - 11:57

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնի ապագան դեռևս անհայտ է։ 23-ամյա դարպասապահն արդեն երկու մրցաշրջան է վարձավճարով հանդես է գալիս «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, դարպասապահի ապագան հայտնի կդառնա հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդն» ու դարպասապահը բանակցում են նոր պայմանագիր կնքելու շուրջ։

Նշվում է, որ նոր պայմանագրի կնքման դեպքում անգլիացի դարպասապահը կդառնա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող դարպասապահներից մեկը, սակայն բանակցություններն արդեն ընթանում են մի քանի շաբաթ, սակայն կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա։

«Կարմիր սատանաների» մարզչական շտաբը և ղեկավարությունը մեծ հույսեր են կապում 23-ամյա դարպասապահի հետ, քանի որ հուսով են, որ երկար տարիներ կունենան հուսալի դարպասապահ՝ ցանկանալով նրա հետ կնքել 5 տարվա պայմանագիր։ Հենդերսոնի և «Յունայթեդի» գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։

Ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը տպավորված է Հենդերսոնի առաջընթացով, և նա չի ժխտում այն տարբերակը, որ անգլիացի դարպասապահը արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած Դավիդ դե Խեայի հետ կպայքարի մեկնարկային կազմում իր տեղն ունենալու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» նույնպես պատրաստ է ձեռք բերել 23-ամյա դարպասապահին։ «Ազնվականները» խաղացողին համոզլեու համար պատրաստ են կրկնապատկել նրա աշխատավարձը։

Հավելենք, որ Դին Հենդերսոնն ընթացիկ մրցաշրջանում «Շեֆիլդի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ 14 անգամ դարպասը պահելով անառիկ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023