Ռոյսը կրկին անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից

Ռոյսը կրկին անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից

31/07/2020 - 17:40

«Բորուսիա Դորտմունդն» իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ ակումբի ավագ Մարկո Ռոյսը անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից։

Գերմանացի ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել դեռևս սույն թվականի փետրվարին և սպասվում էր, որ 31-ամյա հարձակվողը խաղադաշտ կվերադառնալուն պատրաստ կլինի կորոնադադարից հետո, սակայն նա դեռևս ապաքինվում է վնասվածքից։ Դորտմունդյան ակումբի պաշտպոնական կայքի փոխանցմամբ՝ Ռոյսն անհատական մարզումներ էր անցկացնում և որոշակի հաջողություն էր գրանցել, սակայն նրա վնասվածքը կրկնվել է՝ անորոշ ժամանակով դուրս մնալով շարքից։ Հաղորդվում է, որ նրա մոտ ախտորոշվել է մկանային հատվածի ջլի բորբոքում։

Հավելենք, որ Մարկո Ռոյսը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2020 թվականի փետրվարի 4-ին։ Այդ օրը Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Բորուսիան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով պարտվեց «Վերդերին», իսկ ընդհանրապես ավարտված մրցաշրջանում Ռոյսը «իշամեղուների» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023