ՊՍԺ-ի պաշտոնական թվիթերյան էջը տեղեկացնում է, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ 48-ամյա մասնագետը արդեն մեկուսացվել է և գտնվում է բժիշկների վրահսկողության ներքո։ Լիգա 1-ի 20-րդ տուրի «Անժերի» դեմ արտագնա խաղում թիմի գործողությունները կղեկավարեն արգենտինացի մասնագետի օգնականներ Խեսուս Պերեսը և Միգել Դ՛Ագոստինոն։ Խաղը տեղի կունենա հունվարի 16-ին՝ Երևանի […]
Ավելին
Հունվարի 15-ին իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում կկայանա լեգենդար Derby di Roma-ն․ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ կբախվեն «Լացիոն» ու «Ռոման»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն իր թվիթերյան էջում մեկնաբանել է Ուեյն Ռունիի՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու և մարզչական կարիերա սկսելու նորությունը (այժմ նա «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է)։ «Մեր բոլոր ժամանկների լավագույն ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան։ Յուրաքանչյուր խաղացողի համար դժվար պահ է, սակայն Ռունին, իրապես, հիանալի կարիերա է ունեցել։ Հուսով եմ՝ նա հաջողության կհասնի նաև […]
Ավելին
Համաձայն Goal-ի տեղեկատվության՝ «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան ակումբը դիտարկում է բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու տարբերակներ։ Նշվում է, որ գերմանացիները ցանկանում են ձեռք բերել Միլիտաոյի տրանսֆերային իրավունքները՝ որպես Դավիդ Ալաբային փոխարինողի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավստրացի պաշտպանը «Բավարիայի» հետ նոր պայամանգիր չի կնքելու և ամռանը հեռանալու է ազատ գործակալի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 26-ամյա կիսապաշտպանն անհավանական նվաճման է հասել։ Պարզվում է՝ Պրեմիեր լիգայի շրջանակում Բրունոն դարձել է միակ ֆուտբոլիստը, ով մեկ օրացույցային տարում չորրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ամփոփել է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ենթահարձակվող Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դեկտեմբեր ամսին «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
«Դերբի Քաունթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեյն Ռունին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին հատյնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անգլիացի արդեն նախկին ֆուտբոլիստը տևական ժամանակ Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի կազմում հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 25-ին հոլանդացի մասնագետ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռունին «Դերբիի» հետ նոր պայամանգիր […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել և դեռ շարունակում ենք առաջ ընթանալ, սակայն, ամեն դեպքում, մեր թիմը դեռևս երիտասարդ է։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ասել, որ «Լիվերպուլի» հետ միևնույն մակարդակի վրա ենք, քանզի նրանք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շատ է ցանկանում, որպեսզի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին վարձավճարով տեղափոխվի ֆրանսիական ակումբ։ Նշվում է, որ արգենտինացի մարզիչը դիտարկում է Ալիին՝ որպես ՊՍԺ-ի հիմնական կազմի խաղացող։ Անգլիացի ֆուտբոլիստը Պոչետինոյի ենթակայությամբ խաղացել է լոնդոնյան ակումբի կազմում, սակայն մարզչական փոփոխությունից հետո (խմբ.`Պոչետինիոյին այդ պաշտոնում փոխարինեց Ժոզե […]
Ավելին
«Ատլետիկոյի» նորեկ Մուսա Դեմբելեն իր կարծիքն է արտահայտել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյի մասին․ «Նա աշխարհի լավագույն մարզիչն է, կամ լավագույններից մեկը։ Ինձ համար հիանալի է հայտնվել այստեղ և խաղալ նրա ենթակայությամբ։ Հուսով եմ` միասին մեծ բարձունքների կհասնենք։ Սիմեոնեն հիանալի մասնագետ է․ նրա մասին միայն լավը կարող եմ ասել․ այդ ամենը նա ապացուցում է […]
Ավելին
1 1,270 1,271 1,272 1,273 1,274 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023