Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Շերիֆին` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Շերիֆին` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

25/11/2021 - 01:51

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կառլո Անչելոտիի սաները հաղթեն խոշոր` 3:0 հաշվով։

«Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Ալաբան, Տոնի Կրոսն ու Կարիմ Բենզեման։

Այսպիսով, մադրիդյան ակումբը «Շերիֆի» նկատմամբ ռևանշի հասավ ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում կրած 1:2 հաշվով պարտության դիմաց։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ինտեր» 2:0 «Շախտյոր»

D խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 12 միավոր
  2. «Ինտեր» – 10 միավոր
  3. «Շերիֆ» – 6 միավոր
  4. «Շախտյոր» – 1 միավոր

Նշենք, որ այս խմբից «Ռեալն» ու «Ինտերը» նվաճեցին ՉԼ 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Շերիֆը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023