Ֆուտբոլային աշխարհում մարզադաշտերը տարեց տարի սկսում են էլ ավելի լուրջ նշանակություն ունենալ, որոնք ապահովում են հսկայական եկամուտ ինչպես տեղի քաղաքային իշխանությունների, այնպես էլ այդտեղ հանդես եկող ակումբների կամ հավաքականների համար։ Այժմ ներկայացնում ենք մի շարք մարզադաշտեր, որոնք շահագործշան են հանձնվելու մոտ ապագայում։ Մարզադաշտի անվանում – «Նյու Ռայֆայզեն Արենա» Երկիր – Ավստրիա Քաղաք – Լինց Ակումբ […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոն կարիերան կշարունակի Լիսաբիոնի «Սպորտինգում»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալական ակումբը գործարքի հարցում «բլաուգրանայի» հետ հասել է վերջնական համաձայնության, որի դիմաց վճարելու է 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «Սպորտինգն» այդ գումարը վճարելու է 1 տարվա ընթացքում, սակայն դրա փոխարեն 22-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 50% մասնաբաժին։ Բացի […]
Ավելին
ԱՄՆ երրորդ դիվիզիոնը` ՄԼՍ Նեքսթ Պրոն ներկայացնող «Ինտեր Մայամի II»-ը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթի II»-ին։ Հանդիպման վերջակետը 84-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դրեց Ռոմեո Բեքհեմը` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Նշենք, որ 19-ամյա վինգերը «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի որդին է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 18-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Չիկագո Ֆայրի» նկատմամբ։ «Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով մեծապես նպաստեց իր թիմի հաղթանակին։ 30-ամյա ֆուտբոլիստը 63-րդ րոպեին հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց իր թիմակից Դերիկ Էթիենին, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 1:2։ […]
Ավելին
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայանում է Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցում են «Զենիթն» ու Մոսկվայի «Սպարտակը»։ 29-րդ րոպեին «Զենիթի» հարձակվող Իվան Սերգևը պտտեցրած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը գործարքի հարցում մոտ է վերջնական համաձայնության հասնելուն։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ESPN-ը, այդ տրանսֆերը, հնարավոր է, ձախողվի։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաներն» այժմ ամբողջությամբ կենտրոնացել են «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։ […]
Ավելին
«Բրյուգեի» հարձակվող Շարլ դե Կետելարեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ու նրան ձեռքբերելը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «Միլանը» բանակցություններ է վարել Դե Կետելարեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, […]
Ավելին
Հուլիսի 7-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում Հայաստանի գործող չեմպիոն «Երևանն» ընդգրկվել է C խմբում և կմրցի «Հելվեցիա Լոնդոնի» (Անգլիա), «Պետրովի» (Լատվիա) և «Եվրոպայի» (Ջիբրալթարի) դեմ։ Հանդիպումները կայանալու են օգոստոսի 23-28-ը` Երևանում։ Հավելենք, որ խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում «Երևանը» պայքարը կշարունակի որակավորման հիմնական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «խցնաններին» վճարել է 31.25 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս պահն ամստերդամցիների ամենաթանկարժեք տրանսֆերը Սեբաստիան Հալերի գործարքն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հենակետային կիսապաշտպան Տայլեր Ադամսին։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Յորքշիրյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է 17 մլն եվրո։ Հաղորդվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ «Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսե Մարչը, ով […]
Ավելին
1 430 431 432 433 434 766

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026