Սելարայանի հիասքանչ գոլային փոխանցումը Չիկագո Ֆայրի դեմ խաղում🎥

Սելարայանի հիասքանչ գոլային փոխանցումը Չիկագո Ֆայրի դեմ խաղում🎥

10/07/2022 - 15:01

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 18-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Չիկագո Ֆայրի» նկատմամբ։

«Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով մեծապես նպաստեց իր թիմի հաղթանակին։

30-ամյա ֆուտբոլիստը 63-րդ րոպեին հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց իր թիմակից Դերիկ Էթիենին, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 1:2։

75-րդ րոպեին էլ Էթիենը «Սոլդեր Ֆիլդ» մարզադաշտի լուսատախտակին վառեց արդեն 2:2 հաշիվը, իսկ գոլային գրոհի նախավերջին փոխանցումը նույնպես կատարեց Սելարայանը, որն, ըստ ՄԼՍ-ի կանոնադրության, նույնպես համարվում է ասիստ։

Հավելենք, որ Սելարայանը փոխարինվեց 81-րդ րոպեին, իսկ «Կալամբուսը» հաղթական գնդակը խփեց 83-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Կուչոն։

Նշենք, որ «Կալամբուս Քրյուն» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան կոնֆերենցիայի շրջանակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է Լուկաս Սելարայանին, ապա հայազգի ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023