Արգենտինայում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է ողջ ֆուտբոլային հանրությանը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ոստիկանությունը սպանել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնը` Պրեմիերա Նասիոնալը ներկայացնող «Բարակաս Սենթրալի» 17-ամյա հարձակվող Լուկաս Գոնսալեսին։ Աղբյուրի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Բունեոս Այրեսի հարավ-արևելքում գտնվող Բարակաս թաղամասում։ Հաղորդվում է, որ Լուկաս Գոնսալեսն ընկերների հետ ընթանալիս է եղել մեքենայով, մինչդեռ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը , հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հաղորդվում է, որ 74-ամյա մասնագետի հետ պաշտոնից ազատվել են նաև նրա շտաբում ընդգրկված մյուս բոլոր մարզիչները։ Հիշեցնենք, որ Օսկար Տաբարեսը Ուրուգվայի հավաքականը մարզում էր 2006 թ. մարտից։ «Չարուան» նրա գլխավորությամբ անցկացրել է 181 հանսիպում, տոնել 85 հաղթանակ, […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ դիտարկել հարձակման կենտրոնն ամրապնդելու համար։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» հետաքրքրված է «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալի ծառայություններով։ Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն մի քանի հաշվետվություն ստացել է` 23-ամյա ֆուտբոլիստի մրցելույթների հետ կապված։ Վերջնական խոսքը պետք է ասի պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Դեկուն, որ «բլաուգրանասի» համակարգում աշխատում է որպես սկաուտ։ Եթե, ի վերջո, […]
Ավելին
«Բարսելոնայի», «Ինտերի» ու «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’օ պաշտոնապես հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրել Կամերուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում. «Ես պաշտոնապես առաջադրել եմ իմ թեկնածությունը Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։ Սա ինձ համար մեծ պատիվ է։ Հուսով եմ` կկարողանամ օգնել բարեփոխումներ իրականացնել ֆեդերացիայում և մեր սիրած մարզաձևը դուրս կբերենք նոր մակարդակի վրա»,- գրել […]
Ավելին
Ինչպես տեղեկաղացնում է «Ռեյնջերսի» պաշտոնական կայքը, ակուկբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Ջովանի վան Բրոնխորստը, ով այդ պաշտոնում փոխարինել է Սթիվեն Ջերարդին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն մանրամասնում։ Հավելենք, որ 46-ամյա մասնագետը մինչ այս պահը մարզել է հոլանդական «Ֆեյենորդը» (2015-2019 թթ.) և չինական «Գուանչժոու Սիթին» (2020 թ. հունվար – դեկտեմբեր)։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման երկրորդ փուլի 6-րդ տուրում Ալժիրի հավաքականը A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ խաղից հետո Ալժիրի հավաքականը մրցակցի ֆուտբոլիստներին մեղադրել է հանդիպումից առաջ սև մոգություն կիրառելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ալժիրցի լրագրող Վալիդ Զիանին։ Հայտնի է, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ակուկբի ներսում սկսել է նախապատրաստվել նոր գլխավոր մարզչի նշանակմանը, ով կփոխարինի Օլե-Գունար Սուլշերին։ Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, Պրեմիեր լիգայի շրջանակում «Լիվերպուլից» (0:5) և «Մանչեսթեր Սիթիից» (0:2) սեփական հարկի տակ կրած պարտություններից հետո «կարմիր սատանաների» ղեկավարությունը եկել է այն եզրահանգմանը, որ մարզչական փոփոխությունը վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու, սակայն դեռևս պարզ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի նախկին ֆուտբոլիստներ Լեո Մեսսիի և Անդրես Ինիեստայի հավանական վերադարձի մասին. «Ես ոչինչ չեմ բացառում։ Ալվեսն արդեն վերադարձել է, ով անձամբ նշել է, որ տարիքը զուտ թիվ է։ Լեոն ու Անդրեսը հիանալի ֆուտբոլիստներ են։ Ես չեմ կարող կանխատեսել, թե վաղն ինչ տեղի կունենա։ Նրանք շարունակում են իրենց մրցելույթները։ Մենք […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի շրջանակում Բրազիլիան հյուրընկալվելիս մրցեց Արգենտինայի ընտրանու դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման երկրորդ կեսի միջնամասում իր հիասքանչ տեխնիկան է ցուցադրել բրազիլացիների վինգեր Վինիսիուս Ժունիորը, ով 65-րդ րոպեին հարձակման ձախ եզրում «ռադուգա» տեսակի հնարքով շրջանցել է Արգենտինայի պաշտպան Նահուել Մոլինային և փոխանցում է կատարել Լուկաս Պակետայի […]
Ավելին
Նոյեմբերի 16-ին ավարտվեց աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման երկրորդ փուլը, ինչի արյունքներով 10 հավաքականներ նվաճեցին որակավորման երրորդ փուլի ուղեգիր։ Այդ 10 հավաքականները վիճակահանության արդյունքում կկազմեն զույգեր և կխաղարկեն աշխարհի առաջնության 5 ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած են լինելու երկու խաղից, որոնք կկայանան 2022 թ. մարտի ն։ Այսպիսով, որակավորման երրորդ փուլի ուղեգիր են նվաճել Ալժիրի, Թունիսի, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023