«Ատլետիկո Մինեյրոյի» 17-ամյա վինգեր Սավինիոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինստայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակներն» ավարտին են հասցրել այս գործարքն ու պատանի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ատլետիկո Մինեյրոյին» կվճարեն 6.5 մլն եվրո։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Սավինիոն բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթիի» համար և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ, որի շարքերը, ամենայն հավանականությամբ, […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվոլիս 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին»։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահամ Բիչախչյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։ Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 0:0 հաշվով, 90+4-րդ րոպեին հայազգի կիսապաշտպանը հեռահար հարվածով գրացեց մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հավելենք, որ Վահան Բիչախչյանը Էկստրակլասայի շրջանակում անցկացրած 3 խաղում […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մարսելը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ադրբեջանական «Քարաբաղին»։ Այդ հանդիպմանը ներկա են եղել բազմաթիվ հայ երկրպագուներ, ովքեր մի շարք ակցիաներ են իրականացրել` պարզելով նաև Արցախի դրոշներ ու մի շարք պաստառներ։ Երկրպագուների պարզած պաստառներից մեկի վրա գրված է եղել «Ղարաբաղը/Արցախը Հայաստան է» գրությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Պորտուին»։ Հանդիպման 23-րդ րոպեին «Լացիոյի» կազմից աչքի ընկավ Մատիա Ձականին` անկյունայինի խաղարկումից հետո կրնկով կատարած հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը բավական անհաջող ընթացք ունեցավ տանտերերի համար, ովքեր ընդմիջան գնացին «Օլիմպիակոսի» նվազագույն առավելության պայմաններում. հունական ակումբին 16-րդ րոպեին առաջ էր մղել Տիկինիո Սոարեսը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում Ջանպիերո Գասպերինիի թիմը բավական արագ կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրեց, […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին դիմակայության շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Դինամո Զագրեբի» դեմ։ Խուլիեն Լոպետեգիի թիմը բավական վստահ տեսք ուներ, ինչն էլ նպաստեց, որ անդալուսական ակումբը հաղթեց 3:1 հաշվով։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Ռակիտկչը, Լուկաս Օկամպոսն ու Անտոնի Մարսիալը, իսկ հյուրերի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Միսլավ Օրշիչը։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջիմ հանդիպման շրջանակում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցեց ադրբեջանական «քարաբաղի» դեմ։ Պրովանսյան ակումբը հանդիպման մեծ մասում ուներ խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Խորպե Սամպաոլիի թիմը հաղթեց 3:1 հաշվով։ «Մարսելի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դիմիտրի Պյաեն, իսկ հյուրերի գոլը խփեց Կադին։ Նշենք, որ այս դիմակայության […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Շերիֆը» սեփական հարկի տակ մրցեց «Բրագայի» դեմ։ Մոլդովական ակբումը շարունակում է հիացնել իր կազմակերպված ու գրագետ խաղով և հաղթեց 2:0 հաշվով։ Տիրասպոլը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սեբաստիան Թիլն ու Ադամա Տրաորեն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեյնջերսը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսա Դորտմունդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ շոտլանդական ակումբը շոկի ենթարկեց տանտերեին ու հաղթեց 4:2 հաշվով։ Ջիովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիերը, Ալֆրեդո Մորելոսն ու Ջոն Լունդստրեմը, իսկ «Բորուսիայի» պաշտպան Դան-Աքսել Զագադուն գրավեց սեփական դարպասը։ «Իշամեղուների» գելերն էլ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռապիդ Վիեննան» սեփական հարկի տակ մրցում է հոլանդական «Վիտեսի» դեմ։ Արդեն հանդիպման 1-ին րոպեին տանտերերի հարձակվող Ֆրեդի Դրեյֆը բացեց հանդիպման հաշիվը` առաջ մղելով «Ռապիդին»։ Նշենք, որ 24-ամյա հարձակվողը խփեց Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատմության առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023