Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Նոթինգհեմ Ֆրոեսթի» հետ։ Հանդիպման հակահերոսը դարձել է «վիշապների» պաշտպան Մարտիմ Ֆեռնանդեշը։ 20-ամյա պաշտպանը 13-րդ րոպեին 40 մետրից փորձել է հետ փոխանցում կատարել դարպասապահ Դիոգու Կոշտային, սակայն ինքնագոլ է գրանցել։ Այդ ինքնագոլի պատճառով պորտուգալական ակումբը բաց է թողել հաղթանակը։ 19-րդ րոպեին էլ Ֆեռնանդեշը […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության մեկնարկից առաջ երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հաստարում է «ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հունիսի 6-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քոլեջ Սթեյշն համալսարանական քաղաքում կհանդիպի Հոնդուրասի հավաքականին։ Հունիսի 9-ին էլ աշխարհի գործող չեմպիոնն Ալաբամա նահանգի Օբերն քաղաքում կմրցի Իսլանեիայի ազգային հավաքականի դեմ։ «Ալբիսելեստեն» Մունդիալ-2026-ի J խմբում է ընդգրկված ու […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռայո Վալեկանոն» «Կամպո դե Վալյեկաս» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Աթենքի ԱԵԿ-ին։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբից մեկական գոլ խփեցին Իլիաս Ախոմախը, Ունայի Լոպեսը և Իսի Պալազոնը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ ԱԵԿ-ը 63 միավորով Հունաստանի Սուպերլիգայի առաջատարն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգիայի 29-րդ տուրում «Ալ Հիլալը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Ալ Խոլուդին»։ Տանտերերից փայլել է «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիր Կարիմ Բենզեման, որը խփեց երեք գոլ, կատարեց մեկ ասիստ։ Ֆրանսիացի լեգենդար հարձակվողը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում 16 գոլ է խփել։ Նա 5-րդ տեղում է լավագույն ռնբարկուների պայքարում։ Սիմոնե Ինձագիի գլխավորած […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա հավանական վերադարձի մասին, հայտնում է Metaratings-ը։ «Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է ՌՊԼ վերադառնալուն, ապա տեղին չի լինի դա ընդհանրապես բացառելը։ Կարծում եմ` ամեն ինչ կախված է հանգամանքներից։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպայում հանդես գալուն։ Այսօվրա դրությամբ «Ցրվենա Զվեզդայի» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում հրապարակում է արել` հրաժեշտ տալով իր նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուին։ «Միստե՛ր, Դուք իմ առաջին մարզիչներից էիք՝ այն մեկը, որն ինձ հնարավորություն տվեց աճելու և սկսելու իմ միջազգային կարիերան: Ես հավերժ երախտապարտ կլինեմ Ձեզ` ինձ այն կյանքով ապրելու հնարավորություն տալու համար, որի մասին երազել եմ դեռ մանկուց: Շնորհակալ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի չեմպիոն «Սպորտինգին»։ «Զինագործների» հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։ Խաղի հերոսներից էր լոնդոնյան գրանդի դարպասապահ Դավիդ Ռայան, որը 5 սեյվ կատարեց` ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Մարտի 29-ին Լուչեսկուն ուշագնաց էր եղել և հոսպիտալացվել։ Ապրիլի 3-ին նա սրտի կաթված էր ստացել, իսկ ապրիլի 5-ին բժիշկները մասնագետին արհեստական կոմայի վիճակի էին բերել։ Լուչեսկուն մարզչական գործունեությամբ զբաղվում էր հեռավոր 1978 թվականից ։ Նա աշխատել է ռումինական «Կորնիվուլում», «Դինամո 1948»-ում, «Դինամո Բուխարեստում», իտալական «Պիզայում», «Բրեշիայում», […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 29-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռադնիկին»։ Հյուրերից 36-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդր Կատայը` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի արդյունավետ փոխանցումը։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Բելգրադը ներկայացնող ակումբում բոլոր մրցաշարերի 38 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 ասիստ։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը 72 միավորով առաջին […]
Ավելին
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին, հայտնում է Championat-ը։ «Սպերցյանը վնասվածքն ստացել էր երկու շաբաթ առաջ` «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում (5:0)։ Նա անմիջապես բուժզննում անցավ և պարզվեց, որ թեթև վնասվածք է ստացել։ Հայաստանի հավաքականից կապվեցին մեզ հետ ու ասացին. «Թո՛ղ ժամանի։ Այստեղ նույնպես […]
Ավելին
1 2 3 4 767

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026