Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երևանում ոչ-ոքի գրանցեց «Կլուժի» հետ։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմին 35-րդ րոպեին առաջ մղեց Ռաֆայել Ժեզուսը, իսկ ռումինացիներից 46-րդ րոպեին աչքի ընկավ Անդրեաս Սֆայիթը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, մեկնարկը` ժամը 22:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Միսնկի «Դինամոն» մրցակցի դաշտում 4:2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել ադրբեջանական «Նեֆթչիի» նկատմամբ։ Բաքվում կայացած խաղում «Դինամոն» 8-րդ րոպեից պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացել է չորս անպատասպան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Բելառուսական ակումբից փայլել է հայ հարձակվող Կարեն Վարդանյանը` գրանցելով երկու գոլ և ասիստ։ 22-ամյա ֆուտբոլիստն օգնել […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է ԱԱ-2026-ի` երկրպագուների քվեարկության արդյունքում ձևավորված խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ` Վոժինյա (Կաբո Վերդե)։ Պաշտպաններ` Պեդրո Պոռո (Իսպանիա), Լիսանդրո Մարտինես (Արգենտինա), Դայո Ուպամեկանո (Ֆրանսիա), Մարկ Կուկուրելիա (Իսպանիա)։ Կիսապաշտպաններ` Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա), Մայքլ Օլիսե (Ֆրանսիա)։ Հարձակվողներ` Լիոնել Մեսի (Արգենտինա), Էլռինգ Հոլանդ (Նորվեգիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա)։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է […]
Ավելին
Մարկ վան Բոմելը կնշանակվի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել ու պայմանագիր կստորագրեն, որը կգործի 2028թ. հուլիսի 31-ը ներառյալ։ 49-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Անտվերպենը», «Վոլֆսբուրգը» և ՊՍՎ-ն։ Վան Բոմելն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայում», «Բավարիայում», «Միլանում» և Նիդերլանդների ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսին»։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլերը երկրորդ խաղակեսում Սանդրո Լիման ու Զիդան Բանջաքին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Դուբլինում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յոհան Մանզամբիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Առյուծները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գերմանական ակումբին վճարել են 60 միլիոն եվրո։ «Վիլան» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ամադու Օնանայի ռեկորդը։ Բելգիացի կիսապաշտպանի տրանսֆերը Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն ԱԱ-2026-ի եզրափակիչում ավելի շատ սեյվ է կատարել, քան Ունայի Սիմոնն (Իսպանիա) ամբողջ մրցաշարի ընթացքում, հայտնում է Opta-ն։ «Ալբիսելեստեի» դարպասապահն իսպանացիների դեմ խաղում կատարել էր 11 սեյվ։ Իսպանիայի հավաքականի դարպասապահն էլ ամբողջ մրցաշարում միայն 10 անգամ է փրկել իր թիմին` բաց թողնելով ընդամենը 1 գոլ։ Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ի եզրափակիչում Իսպանիան […]
Ավելին
Ֆրանսիական «Ռենի» պաշտպան Միքայիլ Ֆայեն կտեղափոխվի «Նյուրնբերգ», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբը մինչև 2027թ. հուլիսի 1-ը կվարձակալի 22-ամյա պաշտպանին։ «Նյուրնբերգը» կունենա նաև սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային իրավունք։ Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռենում» է 2024թ. օգոստոսից, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանն էլ նա վարձավճարով անցկացրել է իտալական «Կրեմոնեզեում»` […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հուլիսի 20-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 1995,88 միավորով բարձրացել է առաջին տեղ` նախորդ թարմացման համեմատ դիրքը բարելավելով մեկ տեղով։ Նախորդ առաջատար Արգենտինան 1970,37 միավորով այժմ երկրորդն է։ Ֆրանսիան (1948,97) և Անգլիան (1922,83) պահպանել են դիրքը` զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։ Լավագույն տասնյակում մի քանի փոփոխություն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026