Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Ջենոայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Չնայած «ներաձուրիները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն` կատարելով 5 սեյվ։ Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Նոր տեսանյութը նվիրված է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը եղել է յութուբյան «Коммент.Шоу» հաղորդաշարի հյուրը, որի ընթացքում կիսվել է նաև Հենրիխ Մխիթարյանի հետ առաջին հանդիպումից ունեցած տպավորություններով. «Առաջին հանդիպո՞ւմը Մխիթարյանի հետ: Մենք այդ ժամանակ Մակեդոնիայում էինք և ուսումնասիրում էինք մրցակցին: Ովքեր վատ էին հասկանում, նստում էին վերջում, քանի որ Խոակին Կապառոսը խոսում էր իսպաներեն, որը թարգմանում էին […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Թողարկման ընթացքում անդրադարձել ենք Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ինտրիգներին։ Նշենք, որ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի մեկնարկը սարերի հետևում չէ. արդեն փետրվարի 14-ին և 15-ին կկայանան 1/8 դիմակայությունների առաջին չորս զույգերի բախումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր` փետրվարի 2-ին, կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց E խմբում և կմրցի Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի ու Ռումինիայի դեմ։ Հավելենք, որ որակավորման փուլի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Մատեո Դարմիանի խփած միակ գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով` նվաճելով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Սպարտակի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին. «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, նա «Կրասնոդարի» առաջատարն է, սակայն, ըստ իս, դեռևս շուտ է ակումբային գրանցումը փոխելու համար։ Նա դեռևս պետք է իրեն ավելի լավ դրսևորի Ռուսաստանի առաջնությունում և օգուտ տա «Կրասնոդարին»։ Եթե Սպեցյանը հեռանա, ապա գոնե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոյի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Հադերսֆիլդը», որի կազմում հանդես է եկել 2021 թ. փետրվարից մինչև հուլիս` անցկացնելով 9 հանդիպում։ Սանոգոն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանը «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Պոգոն Շեցինն» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթեց ադրբեջանական «Քարաբախին»։ Լեհական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 26-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Պոնտուս Ալմկվիստը, Լեո Բորժեսն ու Դավիդ Ռեզայանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 106 107 108 109 110 277

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023