Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանն այսօր` մարտի 3-ին, հայտարարել է Հայաստանի հավաքականում մրցելույթներն ու միջազգային կարիերան ավարրտելու մասին։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` նվիրված Մխիթարյանին. «Հայաստանի հավաքականի, ու ընդհանրապես հայազգի ֆուտբոլիստների մասին խոսելիս առաջիններից մեկը, ով գալիս է ֆուտբոլասերների մտքին Հենրիխ Մխիթարյանն է։ Ֆուտբոլիստ, ով իր […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին և այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում. «Սիրելի ընկերներ, Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։ Վերջին […]
Ավելին
Ռոման ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և սպորտային տնօրեն Տիագո Պինտոն չեն դադարում հիանալ Մխիթարյանի խաղով և անձամբ հետաքրքրված են, որպեսզի 33-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբի հարձակվող Նարեկ Գրիգորյանը վարձավճարով տեղափոխվել է լեհական Էկստրակլասան ներկայացնող «Յագելոնիա»։ Կողմերի միջև վարձալական պայմանագրում ներառվել է նաև գնման իրավունք։ Այդ տրանսֆերը հաստատել է նաև «Յագելոնիայի» պաշտոնական կայքը։ 20-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ Գրիգորյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 […]
Ավելին
Բելգիական Պրո լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 4:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Անտվերպենի» նկտամամբ։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով 59-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գոլը` հաշիվը դարձնելով 3:1։ Նշենք, որ Ադամյանը «Բրյուգեի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ «Պոգոնը» մրցեց «Լեխի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Լեխը» հաղթեց 3:0 հաշվով։ Ընդ որում, հյուրերն իրենց գոլերը խփեցին ընդամենը 7 րոպեի ընթացքում. դուբլի հեղինակ դարձավ Միքայել Իշակը, մեկ գոլի հեղինալ էլ դարձավ Դավիդ Կովնացկին։ Այս հաղթանակից հետո «Լեխը» վաստակեց […]
Ավելին
Մեկնարկեց ՄԼՍ-ի 2022 թ. առաջնությունը, որի կանոնավոր առաջնության առաջին խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Վանկուվերի» դեմ։ Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կալեբ Պորտերի սաները մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ «Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով 86-րդ րոպեին խփեց իր թիմի չորրորդ գոլը։ Նշենք, որ […]
Ավելին
Օրեր առաջ «Նոան» ու «Սելտան» հայտարարեցին համագործակցության պայմանագիր կնքելու մասին, որի շրջանակում կողմերը կիրականացնեն տարբեր ծրագրեր։ Այսօր` փետրվարի 23-ին, Լա լիգայի և Interfootball-ի, «Նոայի» ու «Սելտայի» համագործակցության շրջանակում տեղի է ունեցել Վիգոն ներկայցնող ակումբի նախագահ Կարլոս Մոուրինիոյի առցանց մամուլի ասուլիսը։ Ասուլիսին մասնակցել է նաև Interfootball-ի թղթակիցը, ով հարց է ուղղել Մոուրինիոյին։ – Ի՞նչ է իրենից […]
Ավելին
Լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին»։ «Պոգոնի» կազմում հանդիպմանը մասնկացեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։ 90+3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հենց Վահանի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում, ու հյուրերը կորզեցին հաղթանակ։ Սկզբում գոլը գրանցվել էր հայազգի կիսապաշտպանի անվան դիմաց, սակայն հետագայում Էկստրակլասան այն, […]
Ավելին
Բելգիայի Պրո լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Էյպենին»։ «Բրյուգեի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին։ 28-ամյա հարձակվողը դրել է հանդիպման վերջակետը` 90-րդ րոպեին խփելով իր թիմի երրորդ գոլը։ Նշենք, որ Ադամյանը «Բրյուգեի» շարքերը համալրելուց հետո առաջին անգամ է դառնում գոլի […]
Ավելին
1 104 105 106 107 108 234

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023