«Ալաշկերտն» ու «Փյունիկը» դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Հայկական ակումբները կմրցեն հետևյալ մրցակիցների դեմ. Մրցաշարի այս փուլից պայքարը կսկսի նաև Հայաստանի գավաթակիր «Նոան» և կմրցի մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին, իսկ պատասխան մրցավեճերը` հուլիսի 30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին»։ Դիմակայության առաջին խաղում էլ Հայաստանի բրոնզե մեդալակիրն առավելության էր հասել 3:0 հաշվով։ Պատասխան մրցավեճում Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Դանիլ Կուլիկովը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Մարսաշլոկը» 11-րդ րոպեից` դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբիի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Այսպիսով, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Ելիմային»։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Պատասխան խաղում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ալաշկերտն» արդեն 4-րդ րոպեին Մոմո Տուրեի ջանքերով բացեց հաշիվը։ Ղազախական ակումբը շատ արագ հավասարեցրեց հաշիվը. 11-րդ րոպեին աչքի ընկավ Ակմալ Բախտիյարովը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Վահե Գևորգյանի գլխավորած […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մոմո Յանսանեն, Արտակ Դաշյանն ու Միխայիլ Կովալենկոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երևանում ոչ-ոքի գրանցեց «Ելիմայի» հետ։ Ղազախական ակումբին 60-րդ րոպեին առաջ մղեց Արսեն Աշիրբեկը։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմին պարտությունից 86-րդ րոպեին փրկեց Դավիթ Տերտերյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Սեմեյի «Սպարտակ» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցաշարի այդ փուլում կմրցի մոլդովական «Զիմբրուի» դեմ։ «Զիմբրուն» հայկական ակումբներից 2024 թվականի ամռանը մրցաշարի նույն փուլում հանդիպել էր «Արարատ-Արմենիային»։ Դիմակայության երկու խաղում էլ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ է տարել` 3:0 և 3:1 հաշիվներով։ «Նոան» և «Զիմբրուն» դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 23-ին Մոլդովայում, […]
Ավելին
«Փյունիկը» և «Ալաշկերտն» իմացան իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Հայաստանի բրոնզե մեդալակիր «Փյունիկը» մրցաշարի այդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Մարսաշլոկի», իսկ «Ալաշկերտը»` ղազախական «Ելիմայի» դեմ։ Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 16-ին։ Կարդացե՛ք նաև Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբներից «Փյունիկի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները։ «Փյունիկ» «Ալաշկերտ» Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 16-ին, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Էվան Գեսանը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում եվրագավաթային երկու տիտղոս է նվաճել։ Կոդտիվուարցի հարձակվողը «Քրիստալ Փելասի» կազմում դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։ Լոնդոնյան ակումբում նա հանդես է գալիս վարձավճարով։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ասթոն Վիլային», որը նվաճել էր Եվրոպա լիգայի տիտղոսը։ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության 11.03 հոդվածի համաձայն` եվրագավաթային մրցաշարերի […]
Ավելին
«Քրիստալ Փելասը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում կայացած մրցաշարի եզրափակիչում անգլիական ակումբը 1:0 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։ «Արծիվների» հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Ժան-Ֆիլիպ Մատետան։ Լոնդոնյան ակումբը, առհասարակ, առաջին անգամ հաղթեց եվրագավաթային որևէ մրցաշարում։ «Քրիստալ Փելասը» նաև նվաճեց Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Փելասի» գլխավոր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026