«Մանչեսթեր Յունայթեդ» ու «Լիվերպուլն» սկսել են միջմրցաշրջանային հատվածն ու Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Ռաջամանգալա» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում են անցկացնում։ Հանդիպման 30-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմից «կախած» հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ֆրեդը` կրկնապատկելով «կարմիր սատանաների» առավելությունը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «22» խաղահամարի ներքո։ Հայազգի կիսապաշտպանը նախկինում «22» համարով խաղացել է նաև «Փյունիկի», «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյոր Դոնեցկի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Հավելենք, որ ժամանակին «ներաձուրիների» կազմում «22» համարի մարզաշապիկը կրել են նաև Արթուրո Վիդալը, Ադեմ Լյայիչը, Դոդոն, Դիեգո Միլիտոն, Պաոլո Օրլանդոնին, Մարկո Բալոտան, Սեբաստիան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հուլիսի 1-ը։ Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսը», որի կազմում հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում` անցկացրած 19 խաղում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆուլհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրային։ Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «կարմիր սատանաներին» վճարել է 9.5 մլն եվրո։ Նշենք, որ Պերեյրան «Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2012 թվականից, սակայն այդ ընթացքում 4 անգամ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը որոշ փակագծեր է բացել, թե ինչու է դադարեցրել համագործակցությունն ակումբի հետ. «Ես չեմ տխրում, որ հեռացել եմ։ Ընդհակառակը, ուրախ եմ, որ վերադարձա «Բարսելոնա»։ Ես դրա մասին երազում էի 5 տարի։ Միակ բանը, որն ինձ, իրոք, դուր չեկավ, այն էր, թե ինչպես ինձ հրաժեշտ տվեցին։ Ստորագրելով պայմանագիրը` ես ակումբին հասկացրի, որ […]
Ավելին
Ֆուտբոլային աշխարհում մարզադաշտերը տարեց տարի սկսում են էլ ավելի լուրջ նշանակություն ունենալ, որոնք ապահովում են հսկայական եկամուտ ինչպես տեղի քաղաքային իշխանությունների, այնպես էլ այդտեղ հանդես եկող ակումբների կամ հավաքականների համար։ Այժմ ներկայացնում ենք մի շարք մարզադաշտեր, որոնք շահագործշան են հանձնվելու մոտ ապագայում։ Մարզադաշտի անվանում – «Նյու Ռայֆայզեն Արենա» Երկիր – Ավստրիա Քաղաք – Լինց Ակումբ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» աջ պաշտպան Նեկո Վիլիամսին։ «Անտառապահները» 21-ամյա պաշտպանի հետ կնքել են 4 տարվա պայմանագիր, իսկ գործարքի դիմաց մերսիսայդյան ակումբին վճարել են 20 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պամտության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիի գործարքն է, որը «Ֆորեսթը» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, թիմի նորեկ Պոլ Պոգբան հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանն այդ համարով թուրինյան ակումբի կազմում 2015/16 թթ. արդեն հանդես եկել է։ Ավելի վաղ էլ «10» համարով «բյանկոներիների» կազմում խաղացել են նաև Պաուլո Դիբալան, Կառլոս Տևեսը, Ալեսանդրո Դել Պիերոն, Ալեսիո Տակինարդին, Ռոբերտո Բաջիոն, Միքայել Լաուդրուպը, Միշել Պլատինին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ըտս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` ֆրանսիացի կիսապաշտպանը թուրինյան ակումբի կազմում վաստակելու է տարեկան 8 մլն եվրո աշախատավարձ։ Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2012-2016 թթ. […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի անձնական կյանքը շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում։ Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը բաժանվել է կոլումբացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրայից։ Զույգը միասին ապրում էր 2010 թվականից և ունի երկու որդի։ Ըստ տարածված տեղեկությունների` բաժանման պատճառ էր դարձել Պիկեի` Շակիրային դավաճանելը մատուցողուհու հետ։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Marca-ն, 35-ամյա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023