Հունվարի 29-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով 23։45 րոպեին, Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված հանդիպումը, որի շրջանակում «Վեսթ Հեմն» ընդունել էր «Լիվերպուլին»։ Յուրգեն Կլոպի սաներն ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկում էին խաղի ընթացքը՝ 2 անպասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը, ով 35-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա երկրորդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 1․5 տարով վարձակալել է «Միլանի» վինգեր Սուսոյին։ Նոր ակումբի կազմում 26-ամյա խաղացողը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Սևիլիան» կպարտավորվի ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, եթե 2020/21 մրցաշրջանի արդյունքում հայտնվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Ընթացիկ մրցաշրջանում Սուսոն «Միլանի» կազմում մասնակցել […]
Ավելին
Իսպանիայի գավաթի շրջանակում շարունակվում է 1/8 եզրափակիչ փուլը։ Սեգունդա Բ-ի ներկայացուցիչ «Կուլտուրալ Լեոանեսան», որը 1/16 եզափակիչում պայքարից դուրս թողեց «Ատլետիկո Մադրիդին», այս անգամ սեփական հարկի տակ մրցում էր գործող գավաթակիր «Վալենսիայի» դեմ։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն թիմերն այդպես էլ չկարոցան դառնալ գոլի հեղինակ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, […]
Ավելին
Այսօր հայտնի կդառնա Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Պեպ Գվարդիոլայի սաները հաղթել են 3։1 հաշվով։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45 րոպեին, իսկ հանդիպման ընթացիկ կարող եք հետևել այստեղ։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարիերան կշարունակի Բեռլինի «Հերտայի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ խաղացողի տրանսֆերի հարցում կողմերն արդեն հասել են վերջնական համաձայնության։ Գործարքը կկազմի 27 մլն եվրո։ Մոտակա ժամերին խաղացողը կմեկնի Բեռլին՝ գործարքն ավարտին հասնցնելու համար և կստորագրի պայմանագիր։ Պյոնտեկի տրանսֆերին հավակնում էր նաև «Տոտենհեմը», սակայն միլանյան ակումը մերժել […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» անպայման ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակմանը միտված խաղացող ձեռք բերել։ Ակումբի ղեկավարության հերթական թիրախը «Էվերտոնի» 22-ամյա հարձակվող Ռիչարլիսոնն է։ Ըստ Sky Sports-ի՝ կատալոնական ակումբն 100 մլն եվրո է առաջարկել անգլիական ակումբին, սակայն անմիջամես մերժում է ստացել։ Բրազիլացին համարվում է «Էվերտոնի» ամենաառանցքային խաղացողներից մեկը։ Ակումբը մտադրված է մոտ ժամանակներս ուժեղանցել ակումբի կազմը […]
Ավելին
Բեռլինի «Հերտան» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։ Ըստ մեկ այլ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ գերմանական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 27 մլն եվրո։ Կողմերն արդեն սկսել են բանակցել, որպեսզի տրանսֆերը հասցնեն ձևակերպել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Նշվում է նաև, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը 55 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Սպորտինգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին։ Խաղացողի ելույթներից կախված՝ մանկունյական ակումբը կարող է ևս 25 մլն եվրո վճարել «Սպորտինգին»։ Խաղացողի հաջորդ վաճառքից պորտուգալական ակումբը կստանա այդ գործարքի 10%-ը։ Այդ 25 մլն եվրոյից 5-ը կվճարվի այն ժամանակ, երբ խաղացողն ակումբի կազմում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակտիչի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն արդեն հարցում է ուղարկել՝ խաղացողի արժեքն իմանալու համար։ «Բարսելոնան» խորվաթ ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 20 մլն եվրոյի դիմաց։ Ներկա պահին կողմերը բավականին հեռու են համաձայնության հասնելուց, քանի որ Ռակիտչը չի ցանկանում ընտանիքին Իսպանիայից այլ տեղ տեղափոխել։ Այս […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խիստ կասկածում է, որ «արքայական» ակումբը կարիք ունի խաղալ «Բարսելոնայի» ոճով․ «Խիստ կասկածում եմ, որ «Սանտիագո Բերնաբեուում» հավաքված երկրպագուներին դուր կգա 1000 փոխանցումից բախկացած գրոհները։ Ես խաղացել եմ «Բեռնաբեուում» և շատ լավ գիտեմ, թե ինչ են երկրպագուներն ուզում։ Նրանք ուզում են, որպեսզի խաղացողները 100%-ով նվիրվեն հանդիպման ընթացքում»,- նշել է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023