Ռայան Գիգսը ձերբակալվել է

Ռայան Գիգսը ձերբակալվել է

03/11/2020 - 15:45

Ուելսի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը ձերբակալվել է իր ընկերուհու հարձակում գործելու մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այդ միջադեպը տեղի է ունեցել սույն թվականի նոյեմբերի 1-ին։ Տուժողն անձամբ է զանգահարել ոստիկանություն։ Գիգսը ձերբակալվել է, հարցաքննվել է, ինչից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել մինչև հետաքննության ավարտը։

The Sun-ի տեղեկություններով, ուելսցի նախկին ֆուտբոլիստի ընկերուհին որևէ բժշկական օգնության կարիք չի ունեցել։

Հետաքրքրական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի մոտ սա առաջին դեպքը չէ, երբ սկանդալ է ունենում անձնական կյանքում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գիգսը սեռական կապի մեջ է իր եղբոր կնոջ և այլ կանանց հետ։ Կարծիք կա նաև, որ Գիգսը հանդիսանում է իր զարմիկներից մեկի կենսաբանական հայրը։

Ռայան Գիգսը իր ողջ կարիերան անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում մասնակցել է 928 հանդիպման՝ դառնալով 161 գոլի և 248 գոլային փոխանցման հեղինակ։ Գիգսը 2018 թվականի հունվարից մարզում է Ուելսի հավաքականը, որի հետ նվաճել է Եվրո-2020-ի ուղեգիր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023