«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ դիմակայության տպավորություններով։ Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով «արքայական» ակումբի հաղթանակով, իսկ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր նվազագույն՝ 1։0 հաշվով։ «Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք գերազանց գործեցին հանդիպման սկզբից մինչև վերջ մի ակումբի դեմ, որի դեմ խաղալը ֆիզիկական […]
Ավելին
Կայացել է Բելգիայի բարձրագույն դիվիզիոնի՝ Պրո լիգայի բոլոր մասնակից-ակումբների հերթական խորհրդաժողովը։ Ինչպես տեղեկացնում է Պրո լիգայի պաշտոնական կայքը, խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Բելգիայի ու Հոլանդիայի առաջնությունների միավորման հարցը, որին բոլոր ակումբների ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միավորված առաջնությունը կոչվելու է ԲեՆիԼիգա։ «ԲեՆիԼիգան բոլոր պրոֆեսիոնալ ակումբների համար պետք է ուղեկցվի տնտեսական կայունությամբ՝ ստեղծելով մեկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ Մանկունյական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում։ Պատասխան հանդիպման գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Կևին դե Բրոյնեն ու Իլկայ Գյունդողանը համապատասխանաբար 12-րդ ու 18-րդ րոպեներին։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։ Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում արդեն 17-րդ տարին անընդմեջ` կրկնելով Լեո Մեսսի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյունխենգլադբախի» նկատմամբ։ Պեպ Գվարդիոլայի սաներն ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 4։0 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի 1/4 եզրափակչում։ Պատասխան հանդիպման 12-րդ րոպեին «Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ձախ ոտքի գեղեցկագույն հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ առաջ մղելով «քաղաքաբնակներին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած առաջին խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպումն ակտիվ մեկնարկեցին Բերգամոյից ժամանած հյուրերը, ովքեր փորձեցին ինչ-որ ձև ճեղքել «Ռեալի» պաշտպանությունը։ Որոշ դրվագներում դա նրանց մոտ ստացվում էր, սակայն Ջանպիերո Գասպերինիի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում, որն, ի դեպ, նույն մարզադաշտում էր կայացել, «քաղաքաբնեկները» երկու գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Հանդիպումը չափազանց ակտիվ սկսեցին անգլիական ակումբի տղաները և արդեն 7-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ […]
Ավելին
Մարտի 16-ին VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Արարատ» – «Լոռի» հանդիպումը, սակայն այն այդպես էլ չմեկնարկեց։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վանաձորը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը: Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կընդունի «Ատալանտային»։ Բերգամոյում երեք շաբաթ առաջ կայացած առաջին հանդիպման ժամանակ «Ռեալը» ֆերլան Մենդիի գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Կողմերը խաղադաշտ դուրս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է ազգային հավաքական։ 39-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում կայանալիք երկու հանդիպումներին։ Այդ կապակցությամբ Զլատանն Instagram-ի իր էջում տեղադրել է իր լուսանկարը ազգային թիմի մարզաշապիկով և վերնագրել «Աստծո վերադարձը»։ Մարտի 25-ին շվեդները տանը կմրցեն Վրաստանի հավաքականի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023