Ինչպես տեղեկանում ենք լրագրող Նիկոլո Սկիրայի թվիթերյան էջից, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալները բանակցություններ են վարում միլանյան ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ համաձայնության հասնելու դեպքում կողմերը կարող են երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվական։ Հայտնի է, որ «ներաձուրիներն» առաջարկել են 23-ամյա արգենտինացուն տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ Որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ քննարկման։ Իր […]
Ավելին
«Ռոման» լուծումներ է փնտրում թիմի հարձակվող Էդին Ջեկոյի շուրջ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Բանն այն է, որ ԶԼՄ-ներում նորություն է պտտվում, համաձայն որի բոսնիացին վիճել է գլխավոր մարզիչ Պաուլու ֆոնսեկայի հետ։ Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը, «գայլերն» առաջարկել են «Ինտերին» փոխանակվել ֆուտբոլիստներով։ Հռոմեական ակումբում ցանկանում են 34-ամյա հարձակվողին փոխանակել «ներաձուրիների» […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային նորմերը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Ռոնալդուն իր ընկերուհու հետ մեկնել է լեռնադահուկային առողջարանային կենտրոն, որը գտնվում է համաճարակային նարնջագույն գոտում։ Նրանք մեկնել էին՝ Ջորջինայի 27-ամյակը տոնելու նպատակով։ Հաղորդվում է որ զույգը մնացել է հյուրանոցում, որ պետք է փակ լիներ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքը, հունվարի 28-ին՝ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Մ-21 ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ընդգրկվեց H խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեկեղացնում է «Ուդինեզեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1․5 տարով, այսինքն, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ չի հաղորդվում, թե Ուդինեն ներկայացնող ակումբը խաղացողի դիմաց որքան է վճարել «Նապոլիին»։ Լյորենտեն նոր ակումբի կազմում ընտրել է «32» համարի մարշապիկը։ 35-ամյա […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ուժերը չափեց Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի դեմ և առանց լուրջ դիմադրության հանդիպելով՝ ապահովեց իր մասնակցությունը կիսաեզրափակչում։ Անդրեա Պիռլոյի սաները մրցակցին ջախջախեցին 4։0 հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկային րոպեներին, ինչպես և սպասվում էր, «բյանկոներիները» խաղի ղեկը վերցրին իրենց ձեռքը, որն էլ շուտով երևաց գոլերի տեսքով։ Առաջին խաղակեսի 14-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere Dello Sport պարբերականը, «Ռոման» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Էդին Ջեկոյին՝ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում խոսակցություններ են պտտվում, թե Ֆոնսեկան ու ակումբի ավագ Էդին Ջեկոն լուրջ կոնֆլիկտ ունեն միմյանց միջև, ինչից հետո բոսնիացի հարձակվողը սկսել է չհայտավորվել հռոմեացիների խաղերին և մարզչի որոշմամբ 34-ամյա ֆուտբոլիստն […]
Ավելին
Interfootball.am-ն այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին կներկայացնի անցնող մեկ շաբաթվա կտրվածով իր վարկածով թոփ-10 գոլերը, որոնք խփվել են հեղինակավոր մրցաշարերում։ Շաբաթվա լավագույն գոլի հեղինակին կորոշեք դուք՝ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության շրջանակում։ Մեր Telegram-ի ալիքին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am Այժմ կներկայացնենք, ըստ Interfootball-ի, հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում խփված թոփ-10 գոլերը։ Գնացի՛նք։ 10. […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հերթական դիմակայության շրջանակում «Ատալանտան» Բերգամոյում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, «գայլերի» ղեկավարներն սկսել են լրջորեն մտածել գլխավոր մարզչի փոփոխության մասին, քանի որ նրանց ոչ մի կերպ չի գոհացնում «Ռոմայի» վերջին արդյունքները և թիմի ներսում տիրող մթնոլորտը։ Բանն այն է, որ «Ռոման» վերջին շրջանում բավական անհաջող է հանդես գալիս բոլոր մրցաշարերի շրջանակում։ […]
Ավելին
1 332 333 334 335 336 481

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023