Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետիի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Ատալանտան» ու «Ինտերը»։ Չնայած հանդիպման ընթացքում երկու ակումբներն էլ ունեին բազմաթիվ պահեր բացելու խաղի հաշիվն ու հաղթանակ կորզելու, սակայն այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք։ Հանդիպման հերոս դարձավ «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ով նվազագույնը 3 անգամ «ներաձուրիներին» փրկեց հերահաս գոլից։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» սեփական հարկի տակ մրցել է «Էմպոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանին։ 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին և ընդամենը 1 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Դավիդ Օկերեկեին` օգնելով իր թիմին խուսափել պարտությունից։ Հավելենք, որ «Վենեցիան» այս ոչ-ոքիից հետո […]
Ավելին
«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, հնարավոր է, շուտով վերադառնա Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, 29-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից ու բացառված չէ, որ Էրիկսենն արդեն առաջիկա օրերին պայմանագիր կնքի դրանցից մեկի հետ։ Նշվում է, որ դանիացի կիսապաշտպանն առաջարկներ ունի նաև եվրոպական […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ կապվել են Ինձզագիի գործակալի հետ` քննարկելով մարզչի հետագա ծրագրերը։ Հաղորդվում է, որ «Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել իր […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից. կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում հասնել համաձայնության։ Football Italia-ն, հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքեր հրավիրելով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»։ Հաղորդվում է, որ «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վենեցիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1.5 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Հավելենք, որ Նանիի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին», […]
Ավելին
Պորտուգալացի հանարահայտ ֆուտբոլիստ Նաին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վենեցիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վենեցիան» մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին, ով ընդունել է այն։ Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ հունվարի 14-ին պորտուգալացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Վենետիկը ներկայացնող ակումբի համար, ինչից հետո կստորագրի պայմանագիրը։ […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։ Միլանյան ակումբի կազմից հաղթական գնդակը 120+1-րդ րոպեին խփեց Ալեքսիս Սանչեսը, ինչից հետո արտառոց դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» խփած գոլից հետո ակումբի քարտուղար Քրիստիանո Մոցիլոն բավական բուռն է նշել իր թիմի հաջողությունը, ինչն էլ առաջացրել է «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի զարյույթը։ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպումը միլանյան ակումբի համար բավական ծանր ընթացք ստացավ, քանի որ հյուրերն արդեն 17-րդ րոպեին նորվեգացի պաշտպան Լեո Օստիգարդի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «ռոսոներիները» տիրեցին նախաձեռնությանը, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն միայն 76-րդ րոպեին հաջողվեց […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ֆիորենտինան» Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր հիմնականում հավասար պայքարում, իսկ կողմերն առաջին կեսի հիմնական իրադարձությունները զարգացրին միայն 40-րդ րոպեից հետո։ Նախ 41-րդ րոպեին «Ֆիորենտինային» առաջ մղեց Դուշան Վլահովիչը, ապա 44-րդ րոպեին Դրիս Մերտենսը հավասարեցրեց հաշիվը։ Թվում էր` առաջին կեսում այլևս որևէ իրադարձություն […]
Ավելին
1 243 244 245 246 247 506

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026