Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբները տրանսֆերի ֆինանսական մասով վերջնական համաձայնության են հասել։ Այժմ կողմերը վերջին փաստաթղթերն են պատրաստում և առաջիկա օրերին կհայտարարեն գործարքի մասին։ Ավելի վաղ մեկ այլ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «կարմիր սատանաները» ֆրանսիացի ֆուտբոլիստի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը փոխանակում է իրականացրել «Սևիլիայի» հետ։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև անդալուսական ակումբի պաշտոնական կայքը։ «Կարմրասպիտակների» վինգեր Բրայան Խիլը համալրել է «խթանների» շարքերը, ում դիմաց «Սևիլիան» ստացել է Էրիկ Լամելայի տրանսֆերային իրավունքները և 25 մլն եվրո։ Խիլը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա (մինչև 2026 թ. հունիսի 30-ը), […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող Լուկա Յովիչը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «սերուցքայինները» ցանկանում են սերբ ֆուտբոլիստին կրկին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Ա սերիան ներկայացնող «Սամպդորիան» և «Ջենոան»։ Հիշեցնենք, որ Յովիչը նախորդ մրցարջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է […]
Ավելին
Հուլիսի 25-ին «Ռեյնջերսն» ու «Ռեալ Մադրիդը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում ընկերական հանդիպում են անցկացրել` նախատրաստվելով 2021/22 մրցաշրջանին։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոյեսը` առաջ մղելով իր թիմին։ Բաց թողած գոլից հետո Սթիվեն Ջերարդի սաներն ունեցել են տոտալ առավելություն, որն այնքան ակնայտ է եղել, որ արտահայտվել է նաև թվերի տեսքով։ Շոտլանդական […]
Ավելին
Հուլիսի 24-ին «Բարսելոնան» հերթական միջմրցաշրջանային ընկերական հանդիպումն է անցկացրել` 3:1 հաշվով հաղթելով «Ժիրոնային»։ Կատալոնական ակումբի կազմում այդ խաղում իր նորամուտն է նշել թիմի նորեկ Մեմֆիս Դեպայը` փոխարինման դուրս գալով 42-րդ րոպեին։ Հոլանդացի հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում 85-րդ րոպեին խփել է նաև իր առաջիմ գոլը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Հավելենք, որ «Ժիրոնայի» դեմ խաղում, բացի Դեպայից, «Բարսելոնայից» […]
Ավելին
«Ռեալ Մարդիդի» մարզչական նոր շտաբը հատուկ ուշադրություն է դարձնելու Էդեն Աազարի առողջական վիճակի վրա։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նոր մրցաշրջանում մտադիր է առավելագույնը քամել ինչպես Ազարից, այնպես էլ Գարեթ Բեյլից, քանի որ «Ռեալը» ներկա պահին բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի գնի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այդ ամենին զուգահեռ, հաղորդվում […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, և եթե չկարողանա կրճատել աշխատավարձի բյուջեն, հնարավոր է, խնդիրներ ունենա Լեո Մեսսիի և նորեկների պայմանագրերի գրանցման հարցում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին, կատալոնական ակումբն անցնող օրերին փորձել է աշխատավարձի նվազման համաձայնություն ստանալ թիմի մի շարք վետերան ֆուտնոլիստներից։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպումներ է […]
Ավելին
ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում բաց թողնել իր առաջատար Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ «Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն և նախագահ Նասեր Էլ-Խելայֆին Մբապեին առաջարկել են 5 տարվա պայմանագիր` տարեկան 32 մլն եվրո աշխատավարձով։ Նշվում է, ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս որևէ […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում մեկնարկեց ֆուտբոլային մրցաշարը։ C խմբի շրջանակում Իսպանիայի օլիմպիական հավաքականը մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, «ֆուրիա ռոխան» ուներ տարածքային առավելություն, սակայն ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` չստեղծելով որևէ իրական գոլային պահ, իսկ առաջին կեսում գոլեր չտեսանք։ Երկրորդ կեսում իսպանացիները մեծացրին առավելութնունը, ճնշում էին գործադրում մրցակցին, բայց գործն իրական գոլային պահերին հասավ […]
Ավելին
Հուլիսի 22-ին մեկնարկում է ամառային օլիմպիական խաղերի` Տոկիո-2020-ի, ֆուտբոլային մրցաշարը։ Իսպանիայի օլիմպիական հավաքականը 1-ին տուրում C խմբի շրջանակում «Սապորո Դոմ» մարզադաշտում կմրցի Եգիպտոսի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 11:30-ին (Խմբ.` Տոկիոն գտնվում է +9 ժամային գոտում և Երևանից առաջ է 5 ժամով), որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ […]
Ավելին
1 459 460 461 462 463 762

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023